National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
24.04.2016
Հանդիպումներ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 5

Ապրիլի 24-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի անդամ Լարս Ասլան Ռասմուսենին:

Արտակ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Լարս Ասլան Ռասմուսենին` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու եւ իր հարգանքի տուրքը Մեծ եղեռնի զոհերի հիշատակին մատուցելու համար:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է դիտարկել որպես քայլ` ընդդեմ Թուրքիայի կամ հօգուտ Հայաստանի, այլ որպես կարեւոր քայլ՝ ուղղված կանխարգելելու հնարավոր ցեղասպանությունները:

Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիայի մանրամասները եւ իրականությունը` մասնավորապես նախապես հակառակորդի պլանավորած նախահարձակ գործողությունները եւ այդ ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները: Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ռազմական ուժի կիրառմամբ: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ծավալել` խախտելով բոլոր պայմանավորվածություններն ու բանակցային սկզբունքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՆԱՏՕ ԽՎ-ի փոխնախագահ Պաոլո Ալլիին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակին: Արտակ Զաքարյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը եւ ցանկացած նման դեպք ու փորձ պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, հակառակ դեպքում, ագրեսորը ավելի է սանձարձակվում ու դրա ապացույցներից մեկն էլ ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված հանցանքներն են, իսկ այսպիսի վարքագիծն անընդունելի է Հայաստանի համար:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի եւ մյուս նմանատիպ հակամարտությունների լավագույն լուծումը՝ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից` Պաոլո Ալլին նշել է, որ ինքը կիսում է պարոն Զաքարյանի տեսակետները եւ, որ Հայաստանը տարածաշրջանում կայունության պահպանման տեսանկյունից համարվում է կարեւոր երկիր, ուստի շատ կարեւոր է, որ խնդիրը քաղաքական լուծում ստանա:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր:

Արտակ Զաքարյանը կարեւորել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը եւ նշել, որ այն գտնվում է խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի ուշադրության կենտրոնում:

Խոսելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումից՝ Պաոլո Ալլին շնորհակալություն է հայտնել Արտակ Զաքարյանին այն բարձր մակարդակով կազմակերպելու համար. նա հույս է հայտնել, որ այն ինչ տեղի է ունեցել, այլեւս չի կրկնվի երբեք:

Խորհրդարանականները քննարկել են նաեւ հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:



24.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամներին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 24-ին հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամներ Իգոր Չերնիշենկոյի եւ Ռաֆաիլ Զինուրովի հետ: Հանդիպան ընթացքում զրուցակիցները խոսել են հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերից, մասնավորապես քննարկել են միջխորհրդարանական հանձնաժողովի ա...

24.04.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի` 1915թ. Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է, որը շարունակական հիշեցում է բոլորին ու շարունակական պահանջ բոլորից, հիշեցում առ այն, որ ավելի քան մեկ դար առաջ տեղի է ունեցել մարդկության դեմ ...

24.04.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին
«Գլոբալ ֆորումի հարգարժան մասնակիցներ, համաշխարհային երկրորդ պատերազմից հետո աշխարհի քաղաքական գրականության մեջ տարածված տերմիններից մեկը «Ցեղասպանություն»-ն է: Համաշխարհային երկու պատերազմները պատճառ դարձան, որպեսզի միջազգային հանրությունը ավելի լուրջ ուշադրություն դարձնի այդ երեւույթին դիմագրավելո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am