Տպել
23.04.2016
Կիպրոսի պատգամավորն Ադրբեջանի գործողությունների մասին. «Դա ակնհայտ ահաբեկչություն է»
1 / 5

Ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Սոֆոկլիս Ֆիտիսը եւ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Անտոնիս Բալոմենակիսն այցելել են Եռաբլուր պանթեոն: Նրանց ուղեկցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ապրիլի սկզբում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի զոհերի հիշատակին:

Անտոնիս Բալոմենակիսը, ծանոթանալով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասներին, նշել է, որ յուրաքանչյուր ռազմական գործողություն, որն անցնում է միջազգային իրավունքի սահմանները, բարբարոսություն է եւ դատապարտելի է:

Սոֆոկլիս Ֆիտիսը լրագրողներին տված հարցազրույցում նշել է. «Մենք եւ հայերն ունենք ընդհանուր պատմություն եւ դարերի խորքից եկած ընդհանուր թշնամի՝ Թուրքիան: Մենք ունենք շատ վատ հարեւան, բայց պետք է ջանքեր գործադրենք՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները եւ շենացնելու մեր հայրենիքը»:

Խոսելով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված անմարդկային գործողությունների եւ խոշտանգումների մասին՝ պարոն Ֆիտիսը նշել է, որ դա ցեղասպան քաղաքականություն է եւ ակնհայտ ահաբեկչություն:

«Ինչպես գիտեք, Կիպրոսի Հանրապետությունը պաշտոնապես հայտարարել է, որ դատապարտում է Ադրբեջանին եւ կոչ է արել միջազգային հանրությանը՝ իր նպաստը բերելու այդ հարցի կարգավորմանը»,- ասել է կիպրացի պատգամավորը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...