Տպել
22.04.2016
Քննարկվել են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր
1 / 1

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն եւ ԵՄ քաղաքական պատասխանատու Անդրեա Խալուպովային:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ կառավարության հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծին վերաբերող մի շարք հարցեր: Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը տեղեկացրել է, որ նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկված է ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում. նախատեսվում է, որ այն առաջիկայում կընդգրկվի նաեւ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ, հաշվի են առնվել բոլոր կառուցողական առաջարկներն ու դիտողությունները, արդյունքում՝ նախագիծն այս տեսքով ընդունելի է շահագրգիռ բոլոր կողմերի համար: Ըստ տիկին Վարդանյանի՝ դեռեւս կան տարընթերցումների տեղիք տվող որոշ դրույթներ, որոնց հստակեցման քննարկումները շարունակվում են:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պարոն Սվիտալսկին կարեւորել է նախագծի արագ ընդունումը, քանի որ դրանից է կախված ԵՄ մի շարք ծրագրերի իրականացումը Հայաստանում: Նա բարձր է գնահատել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նշելով, որ դրանում պահպանվել են եվրոպական չափանիշները, ի տարբերություն ԵԱՏՄ որոշ երկրների, որտեղ փորձ է արվել նվազեցնելու հասարակական կազմակերպությունների դերը:

ԵՄ դեսպանը նաեւ անհրաժեշտ է համարել նախագծում ընդգրկել դրույթ, որը հասարակական կազմակերպությունների համար կապահովի դատական արդարադատության մատչելիությունն ու դատարան դիմելու հնարավորությունը, ինչի կապակցությամբ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը տեղեկացրել է, որ այդ հարցը գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծին: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին անհրաժեշտ է համարել շարունակել երկխոսությունը քաղաքական ուժերի միջեւ: Նա հույս է հայտնել, որ ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը կապահովի արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը:


22.04.2016
Չեխ խորհրդարանական. «Այն, ինչ տեսանք լուսանկարներում, ամբողջությամբ հիշեցնում է ԴԱԻՇ-ի ձեռագիրը»
Ապրիլի 22-ին Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը եւ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն: Չեխ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ապրիլի սկզբին Ադրբեջանի զինված ուժ...

22.04.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Ապրիլի 22-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Մանվել Բադեյանը եւ ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դե...

22.04.2016
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Քննարկվել են Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 25-28-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագ...

22.04.2016
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ էկ...

22.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել Սերգեյ Պոտապկինին
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել լատվ...

22.04.2016
Արտակ Դավթյանը հանդիպել է Քրիստոֆ Բերգների հետ
Ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը: Արտակ Դավթյանը ողջունել է հյո...

22.04.2016
Ապրիլի 21-ի ԵԽԽՎ նիստում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի ելույթը
«Հարգելի գործընկերներ, ահաբեկչության սարսափելի դեմքը, այն բարբարոսական եւ անմարդկային արարքները, որոնք իրականացվել են «Իսլամական պետության», Ան-Նուսրայի եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմից, վերջին տարիներին սարսափի մեջ են պահում մեզ բոլորիս: Այս խմբավորումները մարտահրավեր են նետել ողջ քաղա...