National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
21.04.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը դիմում է հայաստանյան լրատվամիջոցներին

«Հարգելի՛ գործընկերներ, այս օրերին, երբ մեզ համար անչափ կարեւոր միջազգային հարթակում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, մենք լրջագույն օրակարգով մեր աշխատանքն ենք կատարում, լրագրողական, ուզում ենք հավատալ, մի անզգույշ եւ անփույթ հրապարակում դարձել է ոչ միայն հայաստանյան լրատվամիջոցների եւ քաղաքական շրջանակների քննարկման թեման, այլ նաեւ նշյալ ապատեղեկատվությունը գերագույն հաճույքով արտատպում է ադրբեջանական մամուլը: Մինչդեռ, քիչ, թե շատ պատասխանատվությունը հուշում էր, որ հատկապես այս օրերին, երբ մենք միասին՝ քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակություն, մեկ ընդհանուր խնդիր ունենք լուծելու, անհրաժեշտ էր յուրաքանչյուր տեղեկատվություն հրապարակելուց առաջ առավել պրոֆեսիոնալ աշխատել ԵԽԽՎ փաստաթղթերի հետ:

Փաստն այն է, որ Հայաստանի եւ հայկական պատվիրակության հանդեպ որեւէ պատժամիջոցի մասին այս նստաշրջանի որեւէ զեկույցում, այդ թվում՝ բյուրոյի առաջընթացի զեկույցում, խոսք չի եղել եւ չէր կարող լինել:

Մինչդեռ, անզգույշ մեկ հրապարակումը դարձավ ադրբեջանական եւ, ցավոք, նաեւ հայաստանյան որոշ լրատվամիջոցների թեժ թեման, ինչը հատկապես այս օրերին բացարձակ անընդունելի է:

ԵԽԽՎ պատվիրակության բոլոր անդամները միշտ պատրաստ են ցանկացած հարցի վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ տալ լրատվամիջոցների մեր գործընկերներին՝ նման ապատեղեկատվություններից խուսափելու եւ բացառապես ճշգրտված, իրականությանը համապատասխանող տեղեկատվություն փոխանցելու համար»:

Հարգանքով՝  ԵԽԽՎ հայկական պատվիրակություն



21.04.2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կորեայի Ազգային ժողովի նախագահի հետ
Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 20-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չոն Ուի Հվայի հետ: Կողմերը քննարկել են խորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ ծրագրերն ու նախանշել կոնկրետ պայմանավորվածությու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am