National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
18.04.2016
Հանդիպում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
1 / 3

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ապրիլի 18-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող գերմանական նախագահության` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Գյունտեր Բեխլերի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Կորյուն Նահապետյանը կարեւորել է ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ ընդգծել, որ միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է հասցեական արձագանքեն տեղի ունեցող իրադարձություններին:

Դեսպան Բեխլերը նշել է, որ ԵԱՀԿ գերմանական նախագահությունը խիստ մտահոգված է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ շփման գծում իրավիճակի սրմամբ եւ ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների հետեւանքով զոհերի կապակցությամբ:

Կորյուն Նահապետյանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները՝ նշելով, որ դրանք պետք է մտահոգեն ԵԱՀԿ անդամ բոլոր պետություններին: Նա հակամարտության կարգավորման հարցում հաջողության հասնելու պարտադիր պայման է դիտարկել ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին եւ անթույլատրելի համարել այլ հարթակներ խնդրի տեղափոխմանն ուղղված Ադրբեջանի քայլերը:

Գյունտեր Բեխլերն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, եւ անհրաժեշտ է կողմերին վերադարձնել բանակցությունների միջոցով խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Նա ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման խնդրում անհրաժեշտ պայման է համարել կողմերի միջեւ առանց նախապայմանների քաղաքական երկխոսությունը եւ այդ առումով առանձնակի կարեւորել խորհրդարանականների դերը:

Այս համատեքստում Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կողմ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ զինադադարի խախտումները հետաքննող միջազգային մեխանիզմի ստեղծման, շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու եւ վստահության ամրապնդման ուղղված այլ առաջարկներին, որոնք այդպես էլ չեն կենսագործվել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ ԵԱՀԿ գերմանական նախագահության հռչակած առաջնահերթությունները, միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ այլատյացության հակազդման ուղիները, ինչպես նաեւ ՀՀ-ում իրականացված սահմանադրական բարեփոխումների գործընթացը:


18.04.2016
ՀՀ արտաքին վերահսկողության համակարգի իրավական շրջանակի կատարելագործման աշխատանքային խմբի նիստում
Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին վերահսկողության համակարգի իրավական շրջանակի կատարելագործման աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր խմբի ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նիստում ներկաները քննարկել են, թե ՀՀ Վերահսկիչ ...

18.04.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Սամվել Ֆարմանյանի ելույթները ԵԽԽՎ նիստում
ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյան «Հարգելի գործընկերներ, այսօր արտագաղթի ճգնաժամը Եվրոպայի ամենակարեւոր մարտահրավերներից է: Պատերազմից, հակամարտությունից կամ հետապնդումներից փախուստի դիմած ավելի քան մեկ միլիոն արտագաղթյալներ փնտրում են ավելի լավ ապագա այլ երկրներում: Համաձայն ՄԱԿ-ի փախս...

18.04.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմեկնի Մոսկվա
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-21-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների առաջին համաժողովին: Էդուարդ ...

18.04.2016
ՖԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը հանդիպել է ՀՀ տարբեր բուհերի ֆրանսախոս ուսանողների հետ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը ապրիլի 18-ին հանդիպել է Հայաստանի տարբեր բուհերի մի խումբ ֆրանսախոս ուսանողների հետ: Մարգարիտ Եսայանը տեղեկացրել է, որ մայիսի 11-12-ը ՀՀ Ազգային ժողովում իր աշխատանքն է սկսելու ֆրանկոֆոն երիտասարդների նորաստեղծ խ...

18.04.2016
Էդուարդ Շարմազանովը Լեհաստանում աշխատանքային հանդիպումներ է ունեցել
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Լեհաստանի Հանրապետությունում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի եւ Լատվիայի Սաեյմայի փոխնախագահ պարոն Գունդարս Դաուդզեի հետ: Էդուարդ Շարմազանովը գործընկերների հետ քննարկել է երկկողմ եւ բազմակողմ համագործակցո...

18.04.2016
ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամներն այցելել են Գյումրի
Ապրիլի 16-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի եւ հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ այցելել են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am