Տպել
20.04.2016
ԵԽԽՎ-ում ընդունվել է հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ

Հայտարարության մեջ ասվում է. «Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի` ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` միակ միջազգայնորեն համաձայնեցված միջնորդական ձեւաչափի ջանքերին` այս հակամարտության տեւական եւ արդար կարգավորմանը հասնելու համար: Հետեւաբար, մենք հորդորում ենք հարգել Մինսկի խմբի համանախագահների շարունակական կոչերը` չխաթարելու նրանց առաքելությունը եւ չբարդացնելու ընթացող բանակցությունները:

Մենք խրախուսում ենք բոլոր կողմերին` ձեռնարկելու վճռորոշ քայլեր եւ ցուցաբերելու անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի հասնեն բանակցված կարգավորմանը` հիմնված համանախագահ երկրների` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի` 2009 թվականից իրենց նախագահների մակարդակով հինգ հայտարարություններում արված առաջարկների վրա: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում հակամարտության գոտում լարվածության սրացման կապակցությամբ: Ծանր զինտեխնիկայի` ականանետների եւ հրթիռանետների կիրառումն անընդունելի է եւ լուրջ վտանգ է ներկայացնում խաղաղ բնակչության համար: Մենք խորապես ցավում ենք մարդկային կյանքերի, այդ թվում խաղաղ բնակիչների կորստի համար:

Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ վստահության ամրապնդմանն ու 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ամրացմանն ուղղված այլ առաջարկները միասին կնպաստեն նվազեցնելու լարվածությունը եւ ստեղծելու առավել բարենպաստ մթնոլորտ` խաղաղ բանակցությունները զարգացնելու համար»:



20.04.2016
ԱԺ հանձնաժողովի նիստում
Ապրիլի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հանձնաժողովի նիստը՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ: Հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ...

20.04.2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սերգեյ Նարիշկինի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 20-ին ՌԴ Պետդումայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ ...