National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
18.04.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Սամվել Ֆարմանյանի ելույթները ԵԽԽՎ նիստում

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյան

«Հարգելի գործընկերներ,

այսօր արտագաղթի ճգնաժամը Եվրոպայի ամենակարեւոր մարտահրավերներից է: Պատերազմից, հակամարտությունից կամ հետապնդումներից փախուստի դիմած ավելի քան մեկ միլիոն արտագաղթյալներ փնտրում են ավելի լավ ապագա այլ երկրներում: Համաձայն ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի՝ սա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաբարձր ցուցանիշն է: Սիրիայի եւ Իրաքի պատերազմները, Աֆղանստանում, Միջին Արեւելքում եւ աֆրիկյան որոշ երկրներում ծագած տարածաշրջանային հակամարտություններն ու ճգնաժամերն առաջ են բերել իրենց տարածքներից հարկադրաբար հեռացած փախստականների հոսքի զգալի աճ դեպի Եվրոպա: Անցյալ մարտ ամսին ԵՄ-ն եւ Թուրքիան ձեռք են բերել պայմանավորվածություն Հունաստանի ափ հասած արտագաղթյալների հոսքը կասեցնելու վերաբերյալ: Ըստ պայմանավորվածության՝ Թուրքիան պետք է ստանա ավելի քան վեց միլիարդ եվրո մինչեւ 2018 թ. վերջը, որպեսզի մարի արտագաղթյալների հոսքի հետ կապված ծախսերը: Թուրքիայի կողմից գրեթե բաց շանտաժով ձեռք բերված պայմանավորվածությունը տարբեր պատճառներով խստորեն քննադատվել է: Երկիրը ստանում է միլիարդավոր եվրոներ ներգաղթյալների հոսքը կառավարելու համար, որի պատճառներից մեկը նաեւ «Իսլամական պետության» գործողություններն են: Մյուս կողմից, համաձայն լրատվամիջոցների տեղեկությունների՝ Թուրքիան ֆինանսապես աջակցում է «Իսլամական պետությանը»՝ ահաբեկչական խմբից նավթ գնելով ցածր գներով: «Դեյլի մեյլը» հաղորդել է, որ 2014 թ. օգոստոսին շատ օտարերկրացիներ միացել են Սիրիայում եւ Իրաքում գործող ահաբեկչական խմբավորմանը՝ ճանապարհ անցնելով Թուրքիայով:

Այսպիսով, Թուրքիան հանդես է գալիս որպես ահաբեկչական խմբավորման «կիզակետ»:

Այսօր «Իսլամական պետությունը» կորցնում է իր ուժը Սիրիայում, ինչը հուսադրող փաստ է, սակայն անհանգստացնող ազդանշաններ կան, որ այն նպատակ ունի ապակայունացնել այլ տարածաշրջաններ, այդ թվում՝ Հարավային Կովկասը:

Ինչպես ձեզ հայտնի է, ապրիլի 2-ին Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ: Շատ լրատվամիջոցներ հայտնել են, որ ադրբեջանական բանակի կազմում ռազմական գործողություններին մասնակցել են «Իսլամական պետության» գրոհայիններ: Գուցե, այդ մարդասպանների ներկայությունը կարող է բացատրել այն բարբարոսական գործողությունները, որոնք իրականացրել են ադրբեջանական զինված ուժերը քառօրյա պատերազմի ընթացքում: Պատերազմական հանցագործություններն են՝ խաղաղ բնակիչների տների ռմբակոծությունները, դպրոցների ծանր հրթիռահրետակոծումը, խաղաղ բնակիչներին՝ երեխաներին եւ ծերերին սպանելը եւ խեղելը, ԴԱԻՇ-ի գործելաոճով արդեն սպանված զինվորների գլխատումը եւ գլուխները հանրությանը ցուցադրելը: Անիմաստ արյունահեղությունն այս պահին դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաջության շնորհիվ, այնուամենայնիվ, հավաստի մտավախություններ կան նոր տարածաշրջաններում ԴԱԻՇ-ի գործողությունների հնարավոր ընդլայնման վերաբերյալ, որն, անշուշտ, կհանգեցնի նոր պատերազմների եւ ողբերգությունների: Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ միացնել իմ ձայնն այն մարդկանց, ովքեր կոչ են անում միավորել ջանքերն ահաբեկչության դեմ պայքարին՝ ցանկացած ձեւով եւ հետագայում միջոցներ ձեռնարկել ատելությամբ լցված ելույթների դեմ եւ որոշ բարձրաստիճան մոլեգնած ռասիստների հասկացնել, որ պատերազմը խնդիրների լուծման տարբերակ չէ, եւ հանդուրժողականությունն ուժեղների հատկանիշ է»:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյան

«Հարգելի գործընկերներ,

ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը, կիրառելով ծանր զինուժ՝ տանկեր, «Տոս» հրանետային համակարգ, «Սմերչ», օդուժ, լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսեց՝ հրետակոծելով ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հետ շփման գիծը, այլեւ խաղաղ բնակավայրերը: Եւ կրկին՝ սպանված զինվորներ, դպրոցից տուն գնացող երեխա, ով սպանվեց իր եղբոր աչքի առաջ: Ադրբեջանական զինուժը խոշտանգեց ու գլխատեց ռազմագերիների եւ կոմբատանտների, ու այդ ամենը քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ: Ավելին, երբ Ադրբեջանի զինուժին հաջողվեց ընդամենը մեկ օր իր վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղը, Ալիեւի վարձկանները խոշտանգեցին ու դաժանաբար սպանեցին գյուղում մնացած խաղաղ բնակիչներին: Ու այն ժամերին, երբ Ալիեւի վարձկանները ռազմական հանցագործություններ էին կատարում, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն իր հայտնի հայտարարությամբ սատարում էր ահաբեկչական Ադրբեջանին: Այն պահին, երբ ադրբեջանական զինուժը հրետակոծում էր խաղաղ բնակավայրերը, մեր Վեհաժողովի նախագահը, ով ի պաշտոնե պարտավոր է պահպանել անաչառություն եւ չեզոքություն, իր հայտարարությամբ ոգեկոչում էր ռազմական հանցագործներին:

Հարգելի գործընկերներ,

այն, որ ԵԽԽՎ ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտը մեր Վեհաժողովում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչն է՝ հայտնի ճշմարտություն է: Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի օրերին ԵԽԽՎ նախագահն իրեն պահել է որպես Իլհամ Ալիեւի մամուլի խոսնակ: ԵԽԽՎ պատմության մեջ աննախադեպ է, երբ Վեհաժողովի նախագահը զբաղվում է ոչ թե ԵԽԽՎ, այլ մեկ առանձին երկրի շահերի բացահայտ պաշտպանությամբ: ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո, առաջին այցը կատարելով Ադրբեջան՝ Ագրամունտն իր այդ քայլով հերթական հավատարմությունը հայտնեց Ալիեւի բռնապետությանը: Իսկ ռազմական գործողությունների ամենածանր օրերին Ագրամունտն անում է հայտարարություն, որը բացահայտ խրախուսում է Ալիեւի մարդասպան ռեժիմին:

Հարգելի գործընկերներ,

Եվրոպայի խորհուրդը 47 երկրների կազմակերպություն է, որը պարտավոր է ներկայացնել եւ պաշտպանել 800 միլիոն եվրոպացիների շահերը: Նման լրջագույն կառույցի նախագահը պարտավոր է լինել անկողմնակալ եւ անաչառ, այլ ոչ թե անձ, ով հրապարակային պաշտպանում է բռնատիրությունը՝ խրախուսելով հանցագործ Ադրբեջանին: Մեր Վեհաժողովում աննախադեպ իրավիճակ է, երբ Վեհաժողովի նախագահի աթոռին նստած է Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակը:

Եւ եւս մի կարեւոր խնդիր, որի հետեւանքների մասին մենք զգուշացնում էինք: Երբ ձեզանից շատերն անցած նստաշրջանին կողմ քվեարկեցին Սարսանգի ջրամբարի, իբր, հումանիտար խնդրին, Ադրբեջանի ռազմական այս ագրեսիայից հետո հույս ունեմ հասկացաք, որ Ադրբեջանի նպատակը հումանիտար խնդիր լուծելը չէր, այլ Սարսանգը գրավելն էր: Եւ դրա համար էր անհրաժեշտ միջազգային կառույցներում եւ ԵԽԽՎ-ում ստանալ ձեր աջակցությունը՝ հումանիտար նպատակի տակ ռազմական հանցագործություն կատարելու համար: Նայեք ադրբեջանական զինուժի տեղաշարժը պատերազմի այդ օրերին, եւ կհասկանաք, որ ձեր քվեարկությամբ նաեւ դուք Ադրբեջանին տվեցիք այդ քարտ-բլանշը»:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյան

«Պարոն նախագահ, հարգարժան գործընկերներ,

գրեթե երկու ամիս է անցել Վեհաժողովի վերջին նիստից: Եվ այստեղ մենք քննարկում ենք, թե ինչ է արվել այս ժամանակահատվածում: Ակնհայտորեն, մեր արժեքների վրա դաժանաբար եւ ցինիկորեն հարձակում են գործել, առաջինը՝ Եվրոպայի հենց սրտում՝ արյունալի ահաբեկչական հարձակումները Բրյուսելում, իսկ հետո մեր մայրցամաքի հարավ-արեւելյան մասում՝ Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանը սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ խախտելով միջազգային մարդասիրական օրենքը եւ իրականացնելով պատերազմական հանցագործություններ: Թույլ տվեք ցավակցությունս հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին: Ես նաեւ միանում եմ հարյուր հազարավոր այն մարդկանց ձայներին, ովքեր երեկ դուրս էին եկել երթի Բրյուսելում եւ Եվրոպայի ու աշխարհի տարբեր մայրաքաղաքներում՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի արյունալի սրման պատճառով՝ միաժամանակ խաղաղության կոչ անելով:

Զեկույց-հաշվետվությունը վերաբերում է այստեղ հունվարին տեղի ունեցած տխրահռչակ քննարկումներից մեկին: Թույլ տվեք վերհիշել, պարոն նախագահ, որ Ռոբերտ Ուոլթերի եւ Միլիցա Մարկովիչի վիճահարույց զեկույցների դեմ եղած ելույթները հենց այս դահլիճում հիմնված էին այն պարզ ենթադրության վրա, որ միջազգային իրավունքի սկզբունքների հանդեպ անհիմն եւ միակողմանի որոշումները կամ ցանկացած ընտրովի կիրառում հաստատելու որեւէ փորձ միայն կխաթարի խաղաղ գործընթացը եւ կծառայի որպես շղարշ Ադրբեջանի բռնապետական ղեկավարության համար, որպեսզի այն շարունակի իր լայնածավալ ռազմական գործողությունները՝ խափանելով խաղաղ գործընթացը եւ վտանգի ենթարկելով Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում տիրող փխրուն կայունությունը: Մինչ մենք մեր մտահոգություններն ենք արտահայտում, ցավոք սրտի, իրադարձություններն այնպիսի զարգացում ունեցան, որ մեր վատ կանխատեսումն իրականացավ եւ հարյուրավոր անմեղ զոհեր եղան հակամարտության բոլոր կողմերում:

Հարգելի գործընկերներ, մինչ մենք քննարկում ենք այս զեկույց-հաշվետվությունը, չենք կարող չանդրադառնալ Վեհաժողովի մշտական մարմինների գործադրած ջանքերին, որոնք կապված են եղել այս ողբերգության հետ: Բազմիցս հստակ ուղերձ է հղվել Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակի սրման առաջին իսկ օրերից, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար այլընտրանք չկա, եւ որ պատերազմը լուծման տարբերակ չէ: Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի նախագահները, տասնյակ այլ երկրների ղեկավարներ եւ հարյուրավոր արտգործնախարարներ, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարներ, ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, տասնյակ այլ միջազգային կազմակերպություններ միացրել են իրենց ձայնը եւ օգտագործել հեղինակությունը՝ նախագահ Ալիեւին հղելով միանշանակ եւ անփոխզիջումային ուղերձ՝ դադարեցնելու ռազմական ագրեսիան:

Մինչդեռ միջազգային հանրության՝ Ալիեւին ուղղված շատ խիստ եւ միաձայն ուղերձը հույսի եւ խաղաղության պատուհան էր՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար: Պարոն Ագրամունտի անպատասխանատու հռետորաբանությունը մեր Վեհաժողովը հակասության մեջ դրեց միջազգային հանրության հետ, այս անգամ ոչ թե Ադրբեջանում մարդու իրավունքների չափից դուրս ոտնահարման անտեղյակությամբ, այլ իր բացառիկ վտանգավոր ձեւակերպմամբ՝ որոշակիորեն իրեն դնելով Ադրբեջանի հետ կողք-կողքի, հատկապես այս փխրուն իրավիճակում: Ցավոք սրտի, պարոն Ագրամունտի հայտարարությունը կրկին անգամ հարցականի տակ դրեց իր անաչառությունը որպես Վեհաժողովի նախագահ եւ լիազորեց լրատվամիջոցներին ադրբեջանական միջնորդական կառույցներին իր ենթադրյալ ներգրավվածության մասին՝ լրջորեն խաթարելով Վեհաժողովի հեղինակությունը միլիոնավոր եվրոպացիների եւ մեր ժողովրդավարության տան բոլոր անդամների աչքերում»:


18.04.2016
Հանդիպում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ապրիլի 18-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող գերմանական նախագահության` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Գյունտեր Բեխլերի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լ...

18.04.2016
ՀՀ արտաքին վերահսկողության համակարգի իրավական շրջանակի կատարելագործման աշխատանքային խմբի նիստում
Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին վերահսկողության համակարգի իրավական շրջանակի կատարելագործման աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր խմբի ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նիստում ներկաները քննարկել են, թե ՀՀ Վերահսկիչ ...

18.04.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմեկնի Մոսկվա
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-21-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների առաջին համաժողովին: Էդուարդ ...

18.04.2016
ՖԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը հանդիպել է ՀՀ տարբեր բուհերի ֆրանսախոս ուսանողների հետ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը ապրիլի 18-ին հանդիպել է Հայաստանի տարբեր բուհերի մի խումբ ֆրանսախոս ուսանողների հետ: Մարգարիտ Եսայանը տեղեկացրել է, որ մայիսի 11-12-ը ՀՀ Ազգային ժողովում իր աշխատանքն է սկսելու ֆրանկոֆոն երիտասարդների նորաստեղծ խ...

18.04.2016
Էդուարդ Շարմազանովը Լեհաստանում աշխատանքային հանդիպումներ է ունեցել
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Լեհաստանի Հանրապետությունում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի եւ Լատվիայի Սաեյմայի փոխնախագահ պարոն Գունդարս Դաուդզեի հետ: Էդուարդ Շարմազանովը գործընկերների հետ քննարկել է երկկողմ եւ բազմակողմ համագործակցո...

18.04.2016
ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամներն այցելել են Գյումրի
Ապրիլի 16-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի եւ հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ այցելել են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am