Տպել
18.04.2016
Էդուարդ Շարմազանովը Լեհաստանում աշխատանքային հանդիպումներ է ունեցել
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Լեհաստանի Հանրապետությունում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի եւ Լատվիայի Սաեյմայի փոխնախագահ պարոն Գունդարս Դաուդզեի հետ:

Էդուարդ Շարմազանովը գործընկերների հետ քննարկել է երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ներկայացրել է ապրիլի սկզբում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասները եւ դրանց հետեւանքները, ինչպես նաեւ ալիեւյան ռեժիմի պատասխանատվությունն այդ ամենում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխնախագահին՝ խորհրդարանական Սերգեյ Պոտապկինի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի համար, որի արդյունքում պարոն Պոտապկինն անձամբ եւ տեղում է ծանոթացել իրական վիճակին, որին հաջորդել են վերջինիս հասցեական ու անաչառ գնահատականներն Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հասցեին:

Կողմերը ձեռք են բերել բազմաթիվ պայմանավորվածություններ՝ շարունակելու եւ զարգացնելու համագործակցությունն ու համատեղ աշխատանքները միջազգային խորհրդարանական հարթակներում:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր, Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Լեհաստանում մասնակցել են քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...