Տպել
18.04.2016
ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամներն այցելել են Գյումրի
1 / 6

Ապրիլի 16-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի եւ հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ այցելել են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայան: Հրամանատարը ներկայացրել է ռազմակայանի գործունեությունը, որից հետո խորհրդարանականները եղել են ռազմակայանի տարածքում գործող ռուսական եկեղեցում եւ թանգարանում: Կորյուն Նահապետյանը եւ ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը գրառում են կատարել թանգարանի Պատվո հյուրերի գրքում:

Նշենք, որ 102-րդ ռազմակայանը մեծ ներդրում է ունենում Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում, անմիջական ու ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի կողմից անցկացվող համատեղ միջոցառումներին:

Պատվիրակությունն այնուհետեւ այցելել է Գյումրու ռուսական ուղղափառ եկեղեցի-ժամատուն: «Պատվո բլուր» հարթակում նրանք ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ են խոնարհել Կարսի ամրոցի գրավման ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողին:

Այցի ավարտին պատգամավորները եղել են նաեւ Գյումրիում տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորամասում, զրուցել հրամանատարական կազմի հետ:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...