National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
16.04.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

 ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ապրիլի 14-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:

Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել դեսպանի՝ հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում լրացուցիչ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը եւ ընդգծել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո նոր հնարավորությունների պայմաններում առավել գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն է առաջացել:

Դեսպան Սաջադին, խոսելով երկկողմ համագործակցության առանձին ուղղությունների կոնկրետ ծրագրերով նոր խթան հաղորդելու մասին, կարեւորել է այդ հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը եւ նշել, որ պատրաստ է ակտիվորեն համագործակցել ՀՀ խորհրդարանի բարեկամական խմբի եւ մշտական հանձնաժողովների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված աննախադեպ ագրեսիային, դրա հետեւանքով առաջացած մարտահրավերներին, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Կորյուն Նահապետյանը ողջունել է ԻԻՀ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում եւ անդրադարձել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններին: Նա համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում ստեղծված ծայրաստիճան լարված իրավիճակում պետք է թույլ չտալ տարածաշրջանային անվտանգությունը ապակայունացնող գործողություններ: Այս համատեքստում Կորյուն Նահապետյանը կարեւորել է միջազգային հանրության, տարածաշրջանի պետությունների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեական արձագանքը տեղի ունեցող իրադարձություններին:

Սեյեդ Քազեմ Սաջադին ցավակցել է ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների համար եւ նշել, որ Իրանը պատրաստ է հանդես գալու հակամարտող կողմերի միջեւ խաղաղարար միջնորդությամբ:

Անդրադարձ է կատարվել նաեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը եւ դրա հեռանկարներին, կարեւորվել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության ամրապնդումը:

Կողմերի միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ աշխատանքային խմբի ձեւաչափով հանդիպելու եւ օրակարգին վերաբերող հարցեր քննարկելու ուղղությամբ:



16.04.2016
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի պատգամավորները: Խորհրդարանակա...

16.04.2016
Էդուարդ Շարմազանով. ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները չպետք է հակասեն ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը
Պոզնան քաղաքում ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն աշխատանքային քննարկում է ունեցել Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Բելառուս համագործակցության հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ: Քննարկման օրակարգում են եղել խորհրդարանական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am