Տպել
16.04.2016
Էդուարդ Շարմազանով. ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները չպետք է հակասեն ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը
1 / 1

Պոզնան քաղաքում ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն աշխատանքային քննարկում է ունեցել Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Բելառուս համագործակցության հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ: Քննարկման օրակարգում են եղել խորհրդարանական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ  միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համատեղ աշխատանքների կազմակերպմանը վերաբերող աշխատանքային հարցեր:

 Էդուարդ Շարմազանովը գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասները, ադրբեջանական իշխանությունների հանցավոր ոտնձգությունները, դրանց հետեւանքները:
 Խոսելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների մասին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն իր մտահոգությունն այսպես է ձեւակերպել. «ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները որեւէ կերպ չեն կարող հակասել ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը, ինչը, ցավոք, վերջին օրերին նկատվում է մի քանի երկրներում»:

Կողմերը մանրամասն քննարկել են նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր:


16.04.2016
Հանդիպում խորհրդարանում
 ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ապրիլի 14-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել դեսպանի՝ հայ-իրանական հարաբեր...

16.04.2016
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի պատգամավորները: Խորհրդարանակա...