Տպել
14.04.2016
Տեղի կունենա ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստը

Ապրիլի 15-ին` ժամը 09:30-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստը: Լրատվամիջոցների ներկայացուցիչները նիստը կարող են լուսաբանել մինչեւ ժամը 10:00-ը, որից հետո նիստը կանցկացվի դռնփակ ընթացակարգով: Տեղեկացնենք, որ ծրագրով ժամը 11:30-11:50 եւ 15:30-15:50 ընկած ժամանակահատվածներում նախատեսվում են ընդմիջումներ, որոնց ընթացքում լրագրողները կարող են հարցազրույցներ վերցնել:

Նշենք, որ նիստի ընթացքում քննարկվելու են Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակին, հայ-ռուսական ռազմական, ռազմատեխնիկական, ռազմարդյունաբերական ոլորտներին եւ միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ այլատյացության հակազդմանը վերաբերող հարցեր:

Նույն օրը` ժամը 17:30-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում նախատեսվում է հայտարարություն լրատվամիջոցների համար:

Ապրիլի 16-ին` ժամը 09:30-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:


14.04.2016
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետ. Գործունեության ոլորտներն են` տնտեսական հարաբերությունները, շրջակա միջավայրի պաշտ...

14.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլիին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 13-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլիին: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-հունական հարաբերությունները եւ փաստել, որ այդ մասին է վկայում նաեւ ...