Տպել
13.04.2016
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հանդիպումը
1 / 5

ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում ապրիլի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ընդլայնված կազմով հանդիպումը:

ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակության մեջ ընդգրկված էին մի շարք մշտական հանձնաժողովների նախագահներ եւ խորհրդարանական բոլոր խմբակցությունների պատասխանատուները:

Խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիայից հայրենիքի սահմանները պաշտպանող, զոհված զինծառայողների եւ հրետակոծության հետեւանքով մահացած խաղաղ բնակիչների հիշատակը:

Փոխադարձ պայմանավորվածությամբ ընտրվել է օրակարգային հարց՝ «Սույն թվականի ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ խորհրդարանական անելիքները՝  Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում»:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ եւ ԼՂՀ շուրջ երկու տասնյակ պատգամավորներ:

Քննարկվել են պաշտպանության, անվտանգության եւ արտաքին քաղաքականության ոլորտներում օրենսդրական եւ այլ կարգի համագործակցության ու միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախին առնչվող խնդիրների համակողմանի ներկայացման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Հայկական երկու հանրապետությունների պատգամավորները ընդգծել են համատեղ քննարկումների կարեւորությունը, որը հիմք է տալիս ստեղծված ոչ սովորական պայմաններում գտնել արդյունավետ համագործակցության համար պահանջվող գործիքակազմը:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ առաջարկները կներկայացվեն ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարաններին, եւ դրա հիման վրա կմշակվի համատեղ գործողությունների պլան:



13.04.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպվող «Վանական արտադրանքն ու փոքր արտադրողները ուղղափառ աշխարհում. համատեղ աշխատանքն ու հեռանկարները» թեմայով համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2016 թ. ապրիլի 14-17-ը Սպարտա (Հունաստանի Հանրապետություն) կգործուղվի Ուղղափառության միջխ...

13.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լեհաստանի Հանրապետություն
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 14-16-ն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Լեհաստանի Սենատի եւ Սեյմի ղեկավար կազմերի հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լեհաստան...

13.04.2016
Հույն պատգամավորը եղել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
Ապրիլի 13-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին: Պատգամավորները ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն ա...

13.04.2016
Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին այցելել է Եռաբլուր պանթեոն
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Եռաբլուր պանթեոն է այցելել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին: Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել վերջին օրերին հայրենիքի պաշտպանության համար...