National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
11.04.2016
Երիտասարդական խորհրդարանի պատգամավորների հայտարարությունը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները հայտարարություն են տարածել:

«Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու եւ այն շենացնելու ջանքերը հերթական անգամ բախվեցին ադրբեջանական ռազմական ագրեսիային եւ արկածախնդրությանը: Քառօրյա լայնածավալ հարձակողական գործողություններն արժանացան ԼՂՀ պաշտպանության բանակի արժանապատիվ հակահարվածին եւ հանգեցրին հայ զինվորի կողմից պարտադրված հրադադարի:

Հպարտանալով ազգային միասնությամբ ու արցախցու պայքարելու հզոր կամքով՝ մեր զորակցությունն ենք հայտնում համազգային վերածննդի գործին, ինչպես նաեւ կիսում պաշտպանական մարտերում զոհված զինծառայողների եւ խաղաղ բնակիչների կորստյան խոր ցավը, իսկ վիրավորներին մաղթում առողջություն եւ շուտափույթ ապաքինում:

Երիտասարդ խորհրդարանականներս դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական ահաբեկչական գործողություններն Արցախի ժողովրդի ու նրա ինքնորոշման իրավունքի դեմ եւ կոչ անում երիտասարդներին համախմբվել՝ հանուն Արցախի անվտանգության»:




11.04.2016
ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ հայտարարությունը
ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ հայտարարություն են տարածել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման հետեւանքով մարդկության դեմ կատարած հանցագործությունների վերաբերյալ: «2016 թվականի ապրիլի 2-5-ը կոպտո...

11.04.2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սերգեյ Պոտապկինի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա-Լիտվա-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 9-ին հանդիպել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Սերգեյ Պոտապկինին Լատվիայի մայրաքաղաք Ռ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am