Տպել
09.04.2016
Լատվիացի պատգամավորն այցելել է Եռաբլուր
1 / 7

Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Պոտապկինն ապրիլի 9-ին Երեւանում այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլի 1-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով հերոսաբար ընկած հայ զինվորականների հիշատակին:

Սերգեյ Պոտապկինը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ իր այցը Հայաստան նախապես պլանավորված չի եղել. ժամանել է՝ անձամբ տեսնելու եղելությունը:

«Լուրն իմանալով՝ շատ ազդված եմ կատարվածից, ցավում եմ եւ իմ վշտակցությունն եմ հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին եւ հայ ժողովրդին: Ցանկանում եմ, որ նոր զոհեր այլեւս չլինեն, եւ Եռաբլուր պանթեոնի տարածքն այլեւս չընդլայնվի: Խնդրի լուծումը խաղաղ բանակցային ճանապարհն է. պատերազմական ցանկացած գործողություն ինձ համար դատապարտելի է: Մաղթում եմ հարատեւ խաղաղություն»,- իր խոսքում նշել է Լատվիայի խորհրդարանի պատգամավորը: