Տպել
08.04.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) Գերմանիայի Բունդեսթագի եւ արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ կազմակերպվող «Հնարավորություններ ԵԱՀԿ ԽՎ-ի եւ իր անդամների համար՝ հակամարտությունների, մասնավորապես ձգձգված հակամարտությունների հարցում ԵԱՀԿ ջանքերին համապարփակ աջակցություն ցուցաբերելու համար» սեմինարին մասնակցելու համար 2016 թ. ապրիլի 15-18-ը Լայնսվայլեր (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը:

Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի կողմից կազմակերպվող «Կրթության որակը՝ ընդհանուր կրթական տարածքի պայմաններում» խորագրով միջխորհրդարանական լսումներին ու գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. ապրիլի 13-16-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանն ու Ռուզաննա Մուրադյանը:

Մի շարք աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով 2016 թ. ապրիլի 14-16-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. ապրիլի 23-24-ը Բելգրադ Սերբիայի Հանրապետություն կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: