Տպել
06.04.2016
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 5

Ապրիլի 6-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները:

Աշակերտները ներկա են գտնվել Ազգային ժողովի նիստին, ապա մասնակցել են բաց դասի, որը վարել է Ազգային ժողովի նախագահի խորհրդական Հրայր Զորյանը, ով երեխաներին հանգամանալից ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը եւ օրենսդիր գործունեությունը: Պարոն Զորյանն անդրադարձել է նաեւ կրթահամալիրի սաներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, հայոց բանակի ռազմական գործողություններին, ՀՀ արտաքին քաղաքականությանը եւ խորհրդարանական կառավարման համակարգին:

Հանդիպման ավարտին խորհրդարան այցելած աշակերտները Հրայր Զորյանի հետ լուսանկարվել են Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում: