Տպել
06.04.2016
Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը զորակցական նամակ է հղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին
1 / 1

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը նախօրեին զորակցական նամակ է հղել Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:

Չեխ խորհրդարանականը խոր ցավով է նշել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության աննախադեպ լարվածության մասին` հավելելով, որ այս ամենը տեղի է ունենում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին: Նշվել է, որ հայ ազգի ներկայացուցիչները կրկին ստիպված են դիմակայել գոյություն ունեցող սպառնալիքներին եւ պայքարել իրենց կյանքի համար: Նա հավելել է, որ այս ամենը կատարվում է հայերի համար շատ արժեքավոր մի վայրում:

«Շփման գծում զինադադարի խախտումը չի նշանակում միայն Արցախի ժողովրդի վտանգված լինելը. այն նաեւ հարձակում է ԵԱՀԿ հեղինակության, ինչպես նաեւ Մինսկի խմբի ներկայացուցիչների դեմ: Իմ կարծիքով` միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանից հրատապ պարզաբանումներ պահանջի եւ երկու կողմերին էլ ստիպի վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Հակամարտության կարգավորման միակ ընդունելի ճանապարհը դիվանագիտության եւ ոչ բռնի միջոցների կիրառումն է», -ասել է չեխ պատգամավորը:

Ռոբին Բյոհնիշն իր զորակցությունն է հայտնել վերջին մարտերի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին` նրանց մաղթելով արիություն եւ ուժ:

«Ես կարծում եմ, որ այս դաժան փորձությունն ավելի կզորացնի հայ ժողովրդին»,-իր նամակում նշել է Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը:


06.04.2016
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Ապրիլի 6-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում երեկվանից պահպանվում է հարաբերական անդորրը: Ձախողվել է ադրբեջանական ագր...

06.04.2016
Բաց դաս Ազգային ժողովում
Ապրիլի 6-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները: Աշակերտները ներկա են գտնվել Ազգային ժողովի նիստին, ապա մասնակցել են բաց դասի, որը վարել է Ազգային ժողովի նախագահի խորհրդական Հրայր Զորյանը, ով երեխաներին հանգամանալից ներկայացրել է խորհրդարանի ...

06.04.2016
ՀՀ Ազգային ժողովը 2016 թ. առաջին եռամսյակում ստացել է 828 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի քարտուղարությունը հրապարակում է 2016 թ. առաջին եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքաց...