National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
04.04.2016
Մեկնարկել են ԱԺ հերթական քառօրյա նիստերը
1 / 12

Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետեւանքով զոհված հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց հիշատակը:

Այնուհետեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընթերցել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման եւ ռազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական խմբակցությունների եւ խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հայտարարությունը: Հայտարարության տեքստին կարելի է ծանոթանալ ԱԺ պաշտոնական կայքէջում:

Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը եւս իրենց ելույթներում անդրադարձել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին՝ դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները:

Այնուհետեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է նստաշրջանի, ապա նաեւ` քառօրյա նիստերի օրակարգերի, ինչպես նաեւ հետաձգումների ու լրացումների մասին ԱԺ որոշման նախագծերը: Քվեարկությամբ խորհրդարանը հաստատել է օրակարգերի նախագծերը:

Պատգամավորներն այնուհետեւ քվեարկությամբ ընդունել են նախորդ քառօրյա նիստերում քննարկված «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով եւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հաջորդիվ խորհրդարանն առաջին ընթերցումով շարունակել է քննարկել «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառավարման իրավասությունները վերապահել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչի շնորհիվ քաղաքացիական պաշտպանության գործառույթներ իրականացնող կառույցները կգործեն մեկ ընդհանուր օղակում:

Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները: Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանը, Նաիրա Զոհրաբյանը, Գագիկ Մելիքյանը, Հեղինե Բիշարյանը դրական են գնահատել ՀՀ կառավարության նախաձեռնությունը` նշելով, որ քաղաքացիական պաշտպանությունը ՀՀ անվտանգության համակարգի զարգացման կարեւոր բաղկացուցիչ մասն է:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Նա սահմանամերձ համայնքներն ամրապնդելու տեսանկյունից կարեւորել է օրենսդրական առաջարկի ընդունումը: Նշելով, որ ոլորտում համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ՝ պարոն Մելքումյանն անդրադարձել է տարաբնակեցման արդյունավետ քաղաքականության իրականացմանը, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների հետ կապված հակազդման միջոցառումների համակարգի ձեւավորմանը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ կառավարությունն ունի հստակ դիրքորոշում այս բնագավառում առավել հստակ քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ ելնելով ստեղծված իրավիճակից՝ քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցառումները պետք է դառնան առավել նպատակային: Անդրադառնալով հնչեցված առաջարկներին եւ ելույթներին՝ հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ հարցի վերաբերյալ քննարկումները հաստատում են, որ ջանքերի համատեղումն այս համակարգի ձեւավորման եւ կայացման հարցում առավել քան արդիական է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ նախագծով տրվող կարգավորումների նպատակն է առավել բարձրացնել քաղաքացիական պաշտպանության ուժերի գործունեության արդյունավետությունը: Նա առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ օրենսդրական փոփոխություններն իրականացվում են տեսչական բարեփոխումների շրջանակում: Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է տեսչական մարմնի ղեկավարի գործառույթները, ինչպես նաեւ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի նշանակման դրույթը հստակեցնելու անհրաժեշտությամբ. տեսչական մարմնի անձնակազմի ձեւավորման իրավասությունը տրվելու է տեսչական մարմնի ղեկավարին, իսկ ղեկավարի եւ տեղակալ(ներ)ի նշանակման իրավասությունը? ՀՀ վարչապետին: Տեսչությունն առնվազն 9 անձից բաղկացած կառավարման խորհուրդ է ունենալու, օժտված է լինելու իր գործունեությունն օպերատիվ կազմակերպելու իրավասությամբ, իսկ մյուս կողմից հաշվետու է լինելու կառավարությանը: Տեսչությունը տարեկան գործունեության հաշվետվությունը ներկայացնելու է խորհրդի հավանությանը:

Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Փաթեթի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Կարեւորելով նախաձեռնությունը՝ Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն է հայտնել Հայաստան ներկրվող ապրանքների որակի եւ անվտանգության վերաբերյալ: Պատգամավորը մասնավորապես նշել է, որ շուկան ողողված է կայնքի համար վտանգավոր հագուստով եւ մանկական խաղալիքներով: Միքայել Մելքումյանն անդրադարձել է մասնավորապես հարկային տեսչական բարեփոխումներին, ՀՀ տնտեսության մարտահրավերներին: Նա նշել է, որ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու: Վարդան Այվազյանը ներկայացրել է իր դիտարկումները համակարգում կատարվող փոփոխությունների վերաբերյալ, ներկայացրել կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները: Դրական գնահատելով փոփոխությունները՝ Հեղինե Բիշարյանը նշել է, որ նախաձեռնությունը մեկ քայլ առաջ է: Պատգամավորը խոսել է խորհրդի ձեւավորումից, տեսչությունների գործառույթներից, ոլորտում կոռուպցիոն ռիսկերի վերացումից: Հովհաննես Մարգարյանը նշել է, որ նախաձեռնությամբ բարեփոխումներ են կատարվում քաղաքացիների եւ տնտեսվարողների համար կարեւոր ոլորտում: Հրանտ Բագրատյանը խոսել է նախարարություններին զուգահեռ տեսչությունների ստեղծումից, կադրային նշանակումներից:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, տվել է պարզաբանումներ: Նախարարը տեղեկացրել է, որ փաթեթի վերաբերյալ առաջիկայում կկազմակերպվի քննարկում:

Նիստի ընթացքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահը հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ եւ մի շարք ազդակներ է հղել. ՀՀ Նախագահը նշել է, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, ապա Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները եւ խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը, եւ բոլոր զորամիավորումները վերադառնան մինչեւ 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները: Սերժ Սարգսյանը հստակ նշել է, որ 1994թ. Ադրբեջանի կողմից ստորագրված զինադադարն ուժի մեջ է, եւ Ադրբեջանը ոչ թե որպես բարի կամքի դրսեւորում, այլ որպես միջազգային պարտավորություն պետք է հետեւի այդ փաստաթղթի տառին եւ ոգուն, եւ Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ՝ անկախ նրանից հավանում է նրանց, թե` ոչ: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ՀՀ Նախագահը հստակ քննադատել է Թուրքիայի միակողմանի հանցագործ դիրքորոշումը եւ մեկ անգամ եւս վերահաստատել, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Խորհրդարանը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի ապրիլի 5-ին:


04.04.2016
Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ եւ կոչ է արել հաստատել խաղաղություն
Ապրիլի 4-ին ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանը, խմբի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Էդմոն Մարուքյանը, Կարեն Բեքարյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Նաիրա Կարապետյանը հանդիպել են Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թ...

04.04.2016
Բաց դաս Ազգային ժողովում
 Ապրիլի 4-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի մասնակիցները Կապանի եւ Սիսիանի դպրոցներից: Խորհրդարան այցելած աշակերտները եւ ուսուցիչները ներկա են գտնվել Ազգային ժողովի նիստին, ապա մասնակց...

04.04.2016
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունել է Իսրայելի Կնեսետի փոխխոսնակին եւ նրա գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 4-ին ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին եւ նրա ղեկավարած պատվիրակության անդամներին: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը վստահություն է հայտնել, որ Կնեսետի խորհրդարանակ...

04.04.2016
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում
Ապրիլի 4-ին Կորյուն Նահապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պարոն Նահապետյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում մարտական ...

04.04.2016
ՀՀ ԱԺ քաղաքական խմբակցությունների եւ խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հայտարարությունը
ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: 2016թ. ապրիլի...

04.04.2016
Պատգամավորներն այցելել են Մուրացանի զինվորական հոսպիտալ
Ապրիլի 4-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ու ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: Խորհրդարանականները հանդիպել են ղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am