Տպել
01.04.2016
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 4

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Քննարկվել են Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 4-7-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 12 հարց եւ 2 պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 141 հարց, 37 միջազգային պայմանագիր:

ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 4-7-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի ապրիլի 4-ի նիստում:




01.04.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) շրջանակում տեղի ունենալիք «Ազգային խորհրդարանների դերը ԶԼՄ-ների ազատության, անկախության, թափանցիկության եւ բազմազանության բարելավման գործում» խորագրով կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու համար 2016 թ. ապրիլի 10-12-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիս...

01.04.2016
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Ապրիլի 1-ին տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել...

01.04.2016
Արտակ Դավթյանը հանդիպել է «Հայ ասպետ» ակումբի անդամների հետ
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է «Հայ ասպետ» երիտասարդական ակումբի անդամների հետ: Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, բարձր է գնահատել «Հայ ասպետ» հաղորդաշարի դերը պատանիների եւ...