Տպել
30.03.2016
Հանձնաժողովի նիստում
1 / 1

Մարտի 30-ին տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Արտակ Դավթյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է որպես հիմնադրի, լիազոր մարմնի ներկայացուցիչ՝ բուհի կառավարման խորհրդի կազմում չնշանակել քաղաքական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքական կուսակցության կառավարման մարմինների անդամներին: Օրենքի նախագծի հեղինակը նշել է, որ այս նախագիծը կնպաստի բարձրագույն կրթության ոլորտի ապաքաղաքականացմանը:

ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը ներկայացրել է ՀՀ կառավարության տեսակետը եւ նշել, որ նախարարությունը կիսում է հասարակության մտահոգությունը, եւ առաջիկայում նախատեսվում է բուհերի կառավարման ապարատի վերանայում: Ըստ Կարինե Հարությունյանի՝ բացառել պետական պաշտոնյաների ներկայությունը բուհերի կառավարման խորհրդում ճիշտ չէ, սակայն կարեւոր է կառավարման խորհրդի ճիշտ համամասնություն սահմանելը: Տիկին Հարությունյանը նշել է, որ ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական առաջիկա փոփոխություններով կվերանայվեն բուհերի կառավարման խորհուրդների համամասնությունը եւ իրավասությունները. փոփոխությունների նախագիծը կհստակեցնի բազմաթիվ հարցեր:

Քննարկման արդյունքում Թեւան Պողոսյանն առաջարկել է օրենքի նախագիծը հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով:


30.03.2016
Հանդիպումներ խորհրդարանում
Մարտի 30-ին ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Նաիրա Կարապետյանը եւ Վահան Բաբայանը հանդիպել են Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդի հետ: Ողջունելով ...

30.03.2016
Կորյուն Նահապետյանը հանդիպել է սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ
Մարտի 29-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է Տավուշի մարզի Բերքաբեր եւ Բարեկամավան համայնքների ղեկավարների հետ: Հանձնաժողովի՝ մարտի 19-ին Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել խորհր...