Տպել
30.03.2016
Հանդիպումներ խորհրդարանում
1 / 5

Մարտի 30-ին ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Նաիրա Կարապետյանը եւ Վահան Բաբայանը հանդիպել են Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդի հետ:

Ողջունելով հյուրին՝ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի պատվիրակությունների համագործակցության մակարդակը, երախտիքի խոսք հայտնել բրիտանական պատվիրակությանը՝ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում ցուցաբերած աջակցության համար:

Տիկին Նաղդալյանն ընդգծել է ԵԽԽՎ-ի հետ հայկական պատվիրակության համագործակցության քաղաքականության կարեւորությունը եւ հավելել, որ ԵԽԽՎ-ում ստանձնած բոլոր պարտավորությունների ուղղությամբ Հայաստանը կատարում է լայնածավալ աշխատանք ու պատրաստակամ է այսուհետ եւս աշխատել նույն ոգով: Հիշեցնելով, որ ԵԽԽՎ-ի առաքելությունը ժողովուրդների միջեւ բարեկամության եւ վստահության մթնոլորտի ամրապնդումն է՝ Հերմինե Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ ԵԽԽՎ աշխատանքը պետք է մշտապես ընթանա վերոնշյալ ուղիով:

Պատվիրակության ղեկավարը կարեւորել է Եվրոպայի խորհրդի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին եւ նշել, որ հատկապես վերջին տարիների ընթացքում ակտիվ համագործակցելով ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ՝ մեր երկիրն էական քայլեր կատարեց սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ: Տիկին Նաղդալյանը նշել է, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում այժմ իրականացվում են օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացներ եւ անդրադարձել է Ընտրական օրենսգրքի մշակման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ ԵԽԽՎ նախագահը կառույցի կանոնադրությամբ պետք է լինի անկողմնակալ, ոչ թե դառնա որեւէ կոնկրետ երկրի լոբբիստը: Այս համատեքստում նա անդրադարձել է Պեդրո Ագրամունտի՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջինն Ադրբեջան կատարած այցին եւ Բաքվում ԼՂ-ի մասով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը հակասող հայտարարություններին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների քաղաքական խմբի գործունեությանը, որի անդամ է պարոն Պրիտչարդը: Զրուցակիցները կարեւորել են խմբի հետ մեր երկրի խորհրդարանական քաղաքական ուժերի համագործակցությունը:


Նույն օրը Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդի հետ հանդիպել են Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Լեւոն Մարտիրոսյանը, խմբի անդամներ Կարինե Աճեմյանը, Նաիրա Կարապետյանը եւ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր: Հայ խորհրդարանականները կարեւորել են երկու երկրների միջեւ առկա փոխգործակցությունն ու դրա խորացումը:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես անդրադարձ է կատարվել Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներում հայ համայնքների խնդիրներին, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաեւ՝ Մեծ Բրիտանիայի ներքին քաղաքականությանը:


30.03.2016
Հանձնաժողովի նիստում
Մարտի 30-ին տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Արտակ Դավթյանի նախագահությամբ: Նիստում քննարկվել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել...

30.03.2016
Կորյուն Նահապետյանը հանդիպել է սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ
Մարտի 29-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է Տավուշի մարզի Բերքաբեր եւ Բարեկամավան համայնքների ղեկավարների հետ: Հանձնաժողովի՝ մարտի 19-ին Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել խորհր...