ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 29-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողների հետ:
Հանդիպման առանցքում հիմնականում եղել են ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն ու ընտրական գործընթացները, քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր:
ԱԺ փոխնախագահն ուսանողներին ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական շեշտադրումները եւ նախատեսվող փոփոխությունները, կարեւորել ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության մեծացումը եւ ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, ինչին էլ, ըստ նրա, հիմնականում միտված է մշակվող օրենսգիրքը: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում անդրադարձել է կուսակցությունների գործունեությանը, անհրաժեշտ համարել մշակել ընտրական այնպիսի համակարգ, որը կարող է բարձրացնել կուսակցությունների դերը: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ այդ նպատակին է ուղղված անցումը համամասնական ընտրակարգին: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ օրենսգրքի նախագծի լրամշակման նպատակով իրականացվում են հանդիպում-քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հաշվի են առնվում բոլոր կառուցողական առաջարկները:
Ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում ուսանողները բազմաթիվ հարցեր են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնք մեծամասամբ վերաբերել են իշխանություն-ընդդիմություն համագործակցությանը, ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի դրույթներին, վստահված անձանց, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներկայացվածությանն ապագա խորհրդարանում եւ այլն:
ԱԺ հանձնաժողովի նիստում
Մարտի 29-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Տաճատ Վարդապետյանի, Համլետ Հարությունյանի, Վազգեն Կարախանյանի, Կարինե Աճեմյանի, Արշակ Մխիթարյանի, Գագիկ Մելիքյանի հեղի...
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Կանանց լիդերության դպրոցի շրջանավարտների հետ
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 29-ին հանդիպել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Կանանց լիդերության դպրոցի շրջանավարտների հետ, ովքեր պետական հաստատությունների, հայաստանյան մի շարք ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների անդամներ են: Ողջունելով շրջանա...
Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը
Մարտի 29-ին տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Կարինե Աճեմյանը, Հրանտ Բագրատյանը, Թեւան Պողոսյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Մհեր Շահգելդյանը մա...
ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մարտի 29-ին Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդն Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ- ում ՀՀ Աժ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբե...
Ֆուտբոլային հանդիպում ԱԺ պատգամավորների եւ լրագրողների միջեւ
Մարտի 26-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպում. մրցապայքարում եղել են ԱԺ պատգամավորներն ու լրագրողները: Խորհրդարանի թիմում պատգամավորներից բացի հանդես են եկել նաեւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները: Մեկնարկի առաջին իսկ պահից թիմերը խաղն սկսել են հաղթելու տրամադրվածու...