National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.01.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
22.03.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Քուվեյթի Պետության պատվիրակությանը
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 22-ին ընդունել է Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի եւ իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին:

Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների ավանդական ջերմ հարաբերությունները եւ նշել, որ թեեւ առկա են ամուր գործընկերային հարաբերություններ, այնուամենայնիվ կան ոլորտներ, որոնք զարգացնելու ներուժ եւ հնարավորություններ կան: ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Քուվեյթի Պետությանը՝ Եղեռնից մազապուրծ հայ գաղթականներին երկրորդ հայրենիք պարգեւելու մարդասիրական քայլի համար: Նա վստահություն է հայտնել, որ նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաայի այցը Հայաստանի խորհրդարան նոր խթան կհանդիսանա՝ զարգացնելու արդեն ձեւավորված կապերը եւ իրականացնելու նոր եւ փոխշահավետ ծրագրեր: Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցությունն ու փոխայցերի ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է աշխարհում մեծ տարածում գտած եւ ահագնացող ահաբեկչությանն ու ծայրահեղականության դրսեւորումներին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: Նա ընդգծել է, որ ահաբեկչությունը չունի ոչ ազգություն, ոչ կրոն: Նա դատապարտել է ժամեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը պատճառ է դարձել անմեղ մարդկային զոհերի եւ վիրավորների: Էդուարդ Շարմազանովն անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը՝ պայքարելու համար այս մարդատյաց երեւույթների դեմ:

ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի՝ խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված ազգերի ինքնորոշման իրավունքի վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը հյուրերին տեղեկացրել է, որ Թուրքիան արդեն 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչն անթույլատրելի է 21-րդ դարում: Նա ընդգծել է, որ Հայաստանը կողմնակից է հարեւանների հետ խաղաղ գոյակցության եւ առանց նախապայմանների հարաբերությունների, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին: Նա շեշտել է, որ թե Հայաստանը, թե Քուվեյթն իրենց տարածաշրջաններում ձգտում են խաղաղ գոյակցության եւ հարեւանության:

Էդուարդ Շարմազանովը նաեւ շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետությանը՝ Հայաստանին տրամադրած մարդասիրական օժանդակության համար:

Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի եւ իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նույնպես կարեւորել հարաբերությունների սերտացման եւ խորհրդարանական համագործակցության ակտիվացումն ու փոխայցերը: Նշելով Քուվեյթի Պետության հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային նույնպես նշել է, որ թե Հայաստանը, թե Քուվեյթն իրենց տարածաշրջաններում իրականացնում են խաղաղարար քաղաքականություն: Նա անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը՝ պայքարելու համար ծայրահեղականության դրսեւորումների եւ ահաբեկչության դեմ:

Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի եւ իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հրավիրել է այցելել Քուվեյթի Պետություն, ինչը սիրով ընդունվել է:



21.01.2026
Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված հարցերը
Ազգային ժողովը հունվարի 21-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել քննարկված հարցերը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ օրվա վերջին հիմնական նիստի ընթացքում ՀՀ վարչապետը եւ Կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am