ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏ: Երեւանում աշխատանքն է սկսել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը:
Արտագնա նիստին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունները եւ Սերբիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ դիտորդի կարգավիճակով:
Նիստը նախագահում էր ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ով ներկայացրել է նիստի օրակարգը: Սերգեյ Նարիշկինը բարձր է գնահատել ՀԱՊԿ անդամ երկրներում արտագնա նիստեր անցկացնելու ավանդույթը՝ հավելելով, որ դա թույլ է տալիս խորհրդարանականներին ծանոթանալու դաշնակից պետությունների ռազմական ենթակառուցվածքին: Նա երախտիքի խոսք է հայտնել հայկական կողմին ջերմ հյուրընկալության համար:
Պարոն Նարիշկինն անդրադարձել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կարեւորությանը, այդ համատեքստում Սիրիայի խնդրին՝ նշելով, որ միջազգային հանրության աջակցությամբ հնարավոր կլինի արմատախիլ անել նման կազմավորումները: Նա այսօր մտահոգիչ է համարել Թուրքիայից Սիրիայի ուղղությամբ շարունակվող կրակահերթերը եւ Թուրքիայի այլ գործողությունները, որոնք ուղղված են ապակայունացնելու իրավիճակն այդ պայթյունավտանգ տարածքում: «Եվ Հայաստանը, իր աշխարհագրական դիրքով լինելով միջազգային լարվածության օջախներին մոտ, հատուկ դեր է զբաղեցնում ՀԱՊԿ-ում, եւ մենք պետք է հաշվի առնենք նրա փորձը, այդ թվում՝ խորհրդարանական փորձն անվտանգության ապահովման գործում»,- ասել է ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահը: Նրա խոսքով՝ ահաբեկչության, գլոբալիզացիայի, միգրացիայի, թմրանյութերի բիզնեսի պայմաններում ՀԱՊԿ-ն առաջարկում է լայնածավալ համագործակցություն նաեւ այլ տարածաշրջանային կազմակերպությունների հետ. դրանցից յուրահատուկ դեր ունեն ԵԱՀԿ-ն, Շանհայյան համագործակցության կազմակերպությունը:
Այնուհետեւ ներկաները քննարկել եւ հաստատել են նիստի օրակարգային հարցերը:
«Արդի պայմաններում ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների գործունեության հակազդմանն ուղղված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջոցների մասին» զեկույցն է ներկայացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Կարեւորվել է ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ ջանքերի գործադրումը ահաբեկչությունների դեմ պայքարում, հակաահաբեկչական միջոցառումների կազմակերպումը եւ անցկացումը: Անդրադարձ է կատարվել փախստականներին ապաստան տրամադրելու հարցին եւ ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների գործունեության հակազդմանն ուղղված համընդհանուր օրենսդրական բազայի խնդիրներին: Խոսվել է նաեւ սիրիական ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին:
2015-2016թթ. ընթացքում ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը: «Մենք մշտապես հանդես ենք եկել եւ շարունակում ենք հանդես գալ բոլոր հիմնախնդիրների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Ռազմական հռետորաբանությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը պետք է ոչ միայն անթույլատրելի լինեն, այլեւ դատապարտվեն բոլորիս կողմից: Մեր կազմակերպության համար կենսական նշանակություն ունի իրերն իրենց անուններով կոչելը: Միայն այդ դեպքում մեզ կհաջողվի կանխել նման սպառնալիքների կրկնությունը»,- ասել է պարոն Շարմազանովը:
Կովկասում ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ ելույթ են ունեցել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը: Նշվել է, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադրության վրա անմիջական ազդեցություն են ունենում համաշխարհային մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այս համատեքստում նշվել է, որ չնայած Հայաստանը մշտապես կողմ է հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, այդուհանդերձ Ադրբեջանը խնդիրը տեղափոխում է ռազմական հարթություն: Զեկուցողները տարածաշրջանային անվտանգության խնդիրներին անդրադարձել են Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների, սիրիական ճգնաժամի հաղթահարման համատեքստում:
2016 թվականին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների գործունեության, մասնավորապես ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպման արդյունքների եւ ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքներում ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների մասնակցության վերաբերյալ ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Նա հույս է հայտնել, որ Թբիլիսիում առաջիկայում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում եւս կշեշտադրվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում մեր երկրների ղեկավարների կողմից բարձրացված խնդիրները: Արտաշես Գեղամյանը կարեւորել է մի շարք հարցերում ՀԱՊԿ եւ ԵԱՀԿ անդամ երկրների պատվիրակությունների համագործակցությունը: Պարոն Գեղամյանը խոսել է նաեւ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին:
ՀԱՊԿ ԽՎ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը խոսել է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում միջազգային քաղաքական ներկա իրավիճակի եւ զարգացման խնդիրների, հավաքական անվտանգության ու դրա իրավական ապահովման համակարգի հետագա կատարելագործմանն ուղղված միջոցների մասին լսումների նախապատրաստման վերաբերյալ:
Քննարկվել են նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ի գործունեության կատարելագործմանն առնչվող, ինչպես նաեւ՝ կազմակերպչական այլ հարցեր, որոնք նիստի մասնակիցներին ներկայացրել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի տեղակալ Վլադիմիր Բոնդուրովսկին:
Քննարկումներ են ծավալվել նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հաջորդ նիստի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի իններորդ լիագումար նիստի անցկացման վայրի, ժամկետի եւ օրակարգային հարցերի վերաբերյալ: Որոշվել է նիստերն անցկացնել 2016 թ. աշնանը՝ Սանկտ Պետերբուրգում:
Սերբիայի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են Սերբիայի ներքաղաքական իրավիճակը, խոսել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասին:
Քննարկված բոլոր զեկույցները հաստատելուց հետո ՀԱՊԿ ԽՎ-ի խորհուրդն ավարտել է արտագնա նիստի աշխատանքը:
Նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը լրատվամիջոցների ներկայացուցիչներին մանրամասներ են ներկայացրել քննարկված օրակարգային հարցերի վերաբերյալ ու ամփոփել են նիստի արդյունքները:
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հրավերով Էստոնիայի հաշվեքննիչ պալատի փորձին ծանոթանալու նպատակով 2016 թ. մարտի 21-24-ը Տալլին (Էստոնիայի Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը եւ Սուքիաս Ավետիսյանը: «Ընդդեմ համասեմիթականությանը» թեմայով 3-ր...
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Քննարկվել են Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 14-17-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծե...
ԱԺ մշտական հանձնաժողովները հերթական նիստեր են գումարել
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 11-ին Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություննե...
Տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏ: Տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից եւ դիտորդական պատվիրակու...
Ազգային ժողովի պատվիրակության այցը Կորեայի Հանրապետություն
ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կորեայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Թեւան Պողոսյանը: Մարտի 10-ին պատվիրակության անդամները հանդիպել են Կորեայի Հանրապետության Ազգային ժ...
Էդուարդ Շարմազանովի ելույթը ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստում
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏ: «Հարգելի գործընկերներ, 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը եւ ՀՀ Նախագահի կողմից ներկայացվեցին Հայաստանի հիմնական առաջնայնությունները, որոնց մեջ որպես առաջնային ուղղություններ նշվել են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչեւ 2025 թվա...
ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏ: ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ ԽՎ գործունեությունը, խոսել բազմակողմ համագործակցության մասին, անդրադարձել ՀԱՊԿ շրջանակում հետագա աշխատանքներին եւ վե...
ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏ: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները Երեւան ժամանելուն պես ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ ...