Տպել
11.03.2016
Ազգային ժողովի պատվիրակության այցը Կորեայի Հանրապետություն
1 / 2

ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կորեայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Թեւան Պողոսյանը: Մարտի 10-ին պատվիրակության անդամները հանդիպել են Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չունգ Ուի Հվայի հետ:
 
Շնորհակալություն հայտնելով ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը Կորեայի Հանրապետություն այցելելու համար` ԿՀ ԱԺ խոսնակը նշել է, որ այն կարեւոր խթան կհանդիսանա հայ-կորեական միջխորհրդարանական եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար: Սամվել Ֆարմանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնելու երկկողմ հարաբերությունները Կորեայի Հանրապետության հետ: Հայկական պատվիրակության ղեկավարն իր խոսքում նշել է, որ հայ-կորեական միջպետական հարաբերությունների օրակարգում խորհրդարանական համագործակցության ձեւաչափն առանցքային տեղ է զբաղեցնում, ինչը վկայում են նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ առկա համագործակցությունը եւ խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2015 թվականի հուլիսին Կորեայի խորհրդարանական պատվիրակության Հայաստան կատարած այցին:

 Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի խորհրդարանին՝ Հայաստանին ցուցաբերած օգնության համար, որի շնորհիվ հնարավոր եղավ տեխնիկապես հագեցնել ՀՀ ԱԺ նիստերի դահլիճը: Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամներն անդրադարձել են ԼՂ հակամարտության ներկա իրավիճակին` իրենց մտահոգությունը հայտնելով Ադրբեջանի սպառազինվելու փաստի առնչությամբ՝ նշելով, որ այն մարտահրավեր է` ուղղված տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Պարոն Ֆարմանյանը նշել է, որ Հայաստանը կողմնակից է խնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը` հիմնված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների վրա: Նա նկատել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափն է, եւ որ Հայաստանի մոտեցումները համընկնում են միջազգային հանրության տեսակետների ու առաջարկների հետ, մինչդեռ ադրբեջանական կողմն իր ապակառուցողական կեցվածքով խոչընդոտում է բանակցային գործընթացը` հակադրվելով միջազգային հանրությանը: Հայկական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Կորեային՝ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հավասարակշռված դիրքորոշման համար: Կորեայի խորհրդարանի ղեկավարն իր հերթին նկատել է, որ խաղաղությունը կարեւոր պայման է տնտեսական զարգացման համար: Չունգ Ուի Հվան ներկայացրել է իր երկրի մոտեցումները Կորեական թերակղզում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ կրթական, տնտեսական ոլորտներում հայ-կորեական համագործակցության խնդրին: Սամվել Ֆարմանյանը նկատել է, որ Կորեայի Հանրապետության տնտեսական զարգացման փորձը բավական ուսանելի է: Հայկական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել կորեական կողմին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Կորեայի խորհրդարանում կազմակերպված լուսանկարների ցուցադրության համար: Քննարկվել են փոխայցերին վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


25.04.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...

25.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 25-ին` ժամը 14:00-ին, 314 սրահում: Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 25-ին՝ ժամ...