Տպել
11.03.2016
ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 4

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏ: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները Երեւան ժամանելուն պես ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը:

«Ամեն անգամ Հայաստան այցելելիս անպայման լինում եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Հարկավոր է հիշել այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն: ՌԴ Պետական դուման ամեն տարի հիշում եւ ընդունում է համապատասխան հայտարարություն, որով խորհրդարանն իր ցավակցությունն ու դիրքորոշումն է հայտնում 1915 թ.-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ»,- իր խոսքում նշել է Սերգեյ Նարիշկինը: