Տպել
29.02.2016
Մարգարիտ Եսայանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի անդամ երկրների կանանց խորհրդի նիստին
1 / 1

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը փետրվարի 24-26-ը Մարոկկոյում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կանանց խորհրդի հերթական նիստին: Կին խորհրդարանականները քննարկել են համաշխաշխարհային նոր զարգացումների եւ մարտահրավերների պայմաններում կանանց դերին եւ մասնակցությանը վերաբերող հարցեր: Զեկուցողները միակարծիք են եղել, որ ֆրանկոֆոն կանայք ավելի ակտիվ եւ նախաձեռնող պիտի լինեն իրենց երկրներում երկրի կառավարման, օրենսդիր մարմիններում աշխատանքի եւ այլ հարցերում: Փորձագետները ներկայացրել են տարբեր երկրներում կանանց իրավունքների մասին իրենց ուսումնասիրությունների արդյունքները: Նշվել է, որ շատ երկրներում կանայք զրկված են տարրական իրավունքներից, օրինակ՝ իրենց ազգությունը չեն կարող նշել, դա պիտի որոշի ամուսինը. այսպես է շուրջ 10 երկրում, իսկ շուրջ 31 երկրում կինն իրավունք չունի ստորագրել որեւէ փաստաթուղթ, դա բացառապես տղամարդկանց է վերապահված:

Մարգարիտ Եսայանն իր ելույթում ներկայացրել է կնոջ դերը մեր երկրի կառավարման գործընթացում: Նա խորհրդարանականներին իրազեկել է, որ ՀՀ խորհրդարանում 13 կին պատգամավոր կա, իսկ կառավարությունում՝ 3 կին նախարար: Տիկին Եսայանն իր գործընկերներին ներկայացրել է հայկական ընտանիքի կազմավորման եւ զարգացման մոդելը եւ պատասխանել է բազմաթիվ հարցերի:


29.02.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
Փետրվարի 29-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին` Հայաստանում վերջինիս աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով դեսպանին ...