Տպել
22.02.2016
ՀՀ ԱԺ «Դասական արվեստի տարածում» ծրագրի շրջանակում կայացել է համերգ
1 / 7

Փետրվարի 20-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնած «Դասական արվեստի տարածում» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո: Ծրագրի շրջանակում նախատեսվում է դասական արվեստի բոլոր ճյուղերի տարածումը՝ համերգների, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների անցկացմամբ: Առաջին միջոցառումը, որը հանդիսացավ ծրագրի մեկնարկ, «Ղազարոս Սարյանի» լարային քառյակի դասական երաժշտության համերգն էր, որը կայացավ Ստեփանակերտում: Համերգի ընթացքում հնչել են հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, մասնավորապես ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի, Ռուբեն Ալթունյանի, Մոցարտի, Աստոր Պիացոլլայի, Շտրաուսի, Պուչինիի ստեղծագործություններից: Առաջին համերգը նվիրվել է Արցախի վերածննդի օրվան:

Համերգին ներկա են գտնվել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, հասարակական ու մշակութային գործիչներ, դասական արվեստի երկրպագուներ:

ՀՀ ԱԺ «Դասական արվեստի տարածում» ծրագիրը կրթական ու դաստիարակչական է, նպատակ ունի Հայաստանի հանրությանը մոտեցնել դասական արվեստի բոլոր ճյուղերին, նրանց մեջ արթնացնել սերն արվեստի նկատմամբ: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում եւ Արցախում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ եւ այլն: Միջոցառումներն իրականացվելու են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո:


22.02.2016
Մեկնարկել են ԱԺ հերթական քառօրյա նիստերը
Փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է նստաշրջանի, ապա նաեւ՝ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ մի շարք նախագծեր հետաձգելու մասին որոշումը: Քվեարկությամբ խորհրդարանը հաստատել է օրակարգերի նախագծերը ե...

22.02.2016
Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը մասնակցել է Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի հերթական նիստին
Փետրվարի 18-ին Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում, տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի հերթական նիստը, որին մասնակցել է Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, վեհաժողովի փոխնախագահ Արտակ Զաքարյանը: Նիստում քննարկվել են 2016 թ. մարտի 21-23-ը տեղի ունենալիք հինգերորդ լիագումար նիստի օրակարգին ...