Տպել
13.02.2016
Գալուստ Սահակյանն այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի տանկային զորամաս
1 / 7

ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 12-ին այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի տանկային զորամասերից մեկը:

ՀՀ ԱԺ նախագահի այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ զինված ուժերի մարտական պատրաստվածությանը, մարտական հենակետում հերթապահության կազմակերպմանը, բանակային ընթացիկ աշխատանքներին, զինծառայողների սննդակարգին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում զինծառայողները նշել են, որ միշտ պատրաստ են արժանի հակահարված հասցնել հակառակորդին:

Օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել սպաներին եւ զինվորականներին անձնվեր ծառայության համար:

Նա իր երախտագիտության խոսքն է ուղղել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդի սադրանքներին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը:

Խորհրդարանի ղեկավարը շրջայց է կատարել տարածքում եւ ծանոթացել զորամասի կենցաղային պայմաններին:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը զորամասին նվիրել է համակարգիչներ:



13.02.2016
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Մանուկյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի առթիվ: Ձեր անունն ու գործունեությունն անմիջականորեն կապված են նորօրյա Հայաստանի պատմության հետ: Դուք կանգնած եք դրա ակունքներում` լինելով Ղարաբաղյան շարժման առաջնորդներից եւ Հայաստանի երր...