Տպել
09.02.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) բյուջետա-աուդիտորական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. փետրվարի 7-9-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՍԾՏՀ ԽՎ նախագահի ֆինանսական հարցերով տեղակալ Գագիկ Մինասյանը:

Բուլղարիայի խորհրդարանի հրավերով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. փետրվարի 8-10-ը Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը:


09.02.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլին: Գալուստ Սահակյանը շեշտել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից: Խորհրդ...

09.02.2016
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Սարգսյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Միջազգային ճանաչման արժանացած Ձեր աշխատանքների ու աշխատությունների շնորհիվ գիտությունը հարստացել է հիմնարար հետազոտություններով եւ հայտնագործություններով: Ծանրակշիռ է Ձե...