National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.2.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29
 
09.02.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահին
1 / 4

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլին:

Գալուստ Սահակյանը շեշտել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ մեր երկիրը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու եւ ընդլայնելու հարցում: Կարեւորելով խորհրդարանների դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում՝ պարոն Սահակյանը նշել է, որ խորհրդարանական ձեւաչափն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս ազատ ու անկաշկանդ քննարկումներ ծավալելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Անդրադառնալով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է բազմակողմ համագործակցության ձեւաչափը, որը հնարավորություն է ընձեռում քննարկել տարածաշրջանին վերաբերող հարցեր: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ասել է, որ Հայաստանը պետք է օգտագործի այս համագործակցության հնարավորությունը, այլ ոչ թե խուսափի դրանից, ինչն անում է Ադրբեջանի պատվիրակությունը: «Զարմանալի չէ նաեւ Ադրբեջանի կողմից կայացրած որոշումը` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում անդամակցության դադարեցման վերաբերյալ»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է: Նա եւս մեկ անգամ փաստել է, որ հակամարտության լուծումը Հայաստանը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ինչը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափն է:

Յան Զահրադիլը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքն իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ակտիվացմանն ու ամրապնդմանը:

Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, նշել է, որ կողմ է հարցի երկխոսության ճանապարհով խաղաղ կարգավորմանը՝ իրավասու կառույցների լիազորությունների շրջանակում:

Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին:


09.02.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) բյուջետա-աուդիտորական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. փետրվարի 7-9-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՍԾՏՀ ԽՎ նախագահի ֆինանսական հարցերով ...

09.02.2016
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Սարգսյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Միջազգային ճանաչման արժանացած Ձեր աշխատանքների ու աշխատությունների շնորհիվ գիտությունը հարստացել է հիմնարար հետազոտություններով եւ հայտնագործություններով: Ծանրակշիռ է Ձե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am