Տպել
08.02.2016
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 7

Պաշտոնական այցով Հայաստան այցելած Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ փետրվարի 8-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Մեծ եղեռնի հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, խոնարհումով եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը:

Սերբ խորհրդարանականները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանության մասին պատմող նյութերին եւ լուսանկարներին: Սերբիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչը գրառում է կատարել հուշամատյանում:


08.02.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 8-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում, նշել է, որ թեեւ հայ-ս...