Տպել
05.02.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 5-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին:

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է, որ Քուվեյթը Հայաստանի համար բարեկամ պետություն է, եւ մեր երկրների փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի առավել ամրապնդումը եւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը:

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում:

Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ սիրով կաջակցի երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի իրականացմանը:

Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին, շնորհակալություն հայտնելով Գալուստ Սահակյանին ընդունելության համար, փոխանցել է Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի ողջույնները եւ Քուվեյթ այցի հրավերը:

Դեսպանը նույնպես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու երկկողմ կապերի ակտիվացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Դեսպանը նշել է, որ այդ քայլը լուրջ առաջընթաց կապահովի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային մի շարք խնդիրների եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:



05.02.2016
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ փետրվարի 5-ին անցկացրել է աշխատանքային քննարկում, որի նպատակն էր հաստատել ՀՀ Սահմանադրության 13-րդ գլխին առնչվող, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքը լրամշակելու եւ INTOSAI ստանդարտների վերաբերյալ աշխատան...

05.02.2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն առանձնակի կարեւորել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը եւ միջխորհրդարանական համագործակցության սերտացումը: Այս համատե...

05.02.2016
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (մասնագետ) (ծածկագիր` 1-2.2.-9) Թափուր պաշտո...

05.02.2016
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակի առթիվ
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամներին եւ աշխատակազմին` սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակի առթիվ: Սահմանադրական դատարանի գործունեությունը սկիզբ դրեց հայրենական սահմանադրական արդարադատությանը` նպաստելով ժողով...