Տպել
04.02.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի ղեկավար Ռուզաննա Մուրադյանը փետրվարի 4-ին հանդիպել է Հայաստանում ԱՄԷ-ի դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ:

Ողջունելով հյուրին խորհրդարանում` տիկին Մուրադյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը, որոնց, ըստ զրուցակիցների, կարող է նպաստել նաեւ փոխայցերի ակտիվացումը: Մասնավորապես քննարկվել է երկու երկրների կին պատգամավորների հանդիպման եւ փորձի փոխանակման, գործարարների միջեւ համագործակցության հնարավորությունը, ինչպես նաեւ ԱՄԷ-ի խորհրդարանում բարեկամական խմբի ստեղծումը:

Ռուզաննա Մուրադյանը հավաստիացրել է, որ Հայաստան-ԱՄԷ բարեկամական խումբը պատրաստ է շարունակելու խորհրդարանական համագործակցությունը եւ տարբեր բնագավառներում հետեւելու ԱՄԷ-ի փորձին:

Դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասիմին, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, կարեւորել է երկու երկրների կին խորհրդարանականների հանդիպումը` նշելով, որ իր երկրում կանանց ներգրավվածությունը տարբեր ոլորտներում զգալիորեն ավելացել է: Նա տեղեկացրել է, որ ԱՄԷ-ի խորհրդարանի ղեկավարը կին է:

Դեսպանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում կստեղծվի ԱՄԷ-Հայաստան բարեկամական խումբը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու, փոխայցերն ակտիվացնելու ու համատեղ քննարկումներ անցկացնելու հնարավորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:


04.02.2016
Խորհրդարանն ավարտել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Փետրվարի 4-ին Ազգային ժողովը շարունակել է աշխատանքը՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, վավերացնելով Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագր...

04.02.2016
Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ողջունելով հյուրին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի...

04.02.2016
ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի վերանայման փորձագիտական խումբը խորհրդարանում
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 3-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի վերանայման փորձագիտական խմբի հետ, որի կազմում էր նաեւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության գրասենյակի ղեկավար Վիլյամ Լահյ...