National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.2.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29
 
02.02.2016
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

Փետրվարի 2-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 31-ի ԱԺՈ-004-Ա որոշման մեջ լրացում կատարելու եւ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու կարգի մասին» որոշման նախագիծը:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Վարդան Այվազյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Միքայել Մելքումյանի հեղինակած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է շրջանառության հարկի՝ երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկված 5 տոկոսի փոխարեն 1.5 տոկոսի կիրարկմանը:

Վարդան Այվազյանի խոսքով՝ երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արտադրության եւ սպառման թափոններ համարվող ապրանքները, այդ թվում՝ արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները եւ այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետն է ներկայացրել խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Նա դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը՝ համարելով այն մեկ քայլ առաջ հարկային քաղաքականության ոլորտում:

Եզրափակիչ ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին՝ նշելով, որ նշված շեմն էլ բավարար է՝ արձանագրելու առաջընթաց:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիշեցնենք, որ փաթեթով պետությունը նպատակային ուսուցմամբ ուսանող ՀՀ քաղաքացիների համար երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով? անվճար բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Տվյալ դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված? համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ, որ ուսանողն ավարտելուց հետո առնվազն 3 տարի ժամկետով, ՀՀ կառավարության սահմանած կարգով, գործուղվելու է աշխատանքի ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում:

Փաթեթի վերաբերյալ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետն է ներկայացրել խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա դրական է գնահատել կառավարության նախաձեռնությունը, քանի որ, ըստ նրա՝ այն առաջին հերթին ուսանողների համար ապահովելու է սոցիալական երաշխիքներ:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Կարեւորելով նախաձեռնությունը՝ պատգամավորը նշել է, որ, չնայած սահմանամերձ գյուղերում որակյալ մասնագետների կարիք կա, սակայն դրանով փաթեթային լուծում չի տրվում առկա համալիր խնդիրներին: Նա մտահոգություն է հայտնել բուհերում նպատակային ընդունելության համար հատկացված պետպատվերի տեղերը ոչ թե լավագույն առաջադիմություն ունեցողների, այլ կիսագրագետներով լրացվելու առնչությամբ: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Կարեւորելով օրենսդրական նախաձեռնությունը՝ Էդուարդ Շարմազանովը խնդրել է գործընկերներին միանգամից վատատեսորեն չտրամադրվել: ԱԺ փոխնախագահը համաձայնել է, որ գյուղական համայնքներն ունեն մանկավարժների, բժիշկների եւ որակյալ կադրերի կարիք, ուստի նպատակային տեղեր է հատկացվում եւ եթե անձը սովորելու է պետպատվերով, ապա պարտավոր է գնալ եւ աշխատել համայնքներում: Ըստ նրա՝ չնայած ՀՀ բուհական համակարգում կան թերություններ, այնուամենայնիվ պետք է ընդունել, որ վերջին տարիների ընթացքում շատ բուհեր բարձրացրել են նաեւ իրենց պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտելիքների մակարդակը:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանն անդրադարձել է հնչած կարծիքներին եւ մտահոգություններին, տվել է պարզաբանումներ:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը, որը ներկայացրել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաստաթղթով նախատեսվում է, որ Ասիական զարգացման բանկը 22 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 112.970 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ` բարելավելու համար քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները եւ ապահովելու ավելի արդյունավետ, ապահով եւ մատչելի տրանսպորտային ծառայություններ: Կամո Արեյանի տեղեկացմամբ` նախատեսվում է ծրագիրն իրականացնել եւ ավարտել մինչեւ 2020 թ.-ը:

Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, իսկ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը:

Համաձայնագրի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Ըստ Շիրակ Թորոսյանի՝ վարկային համաձայնագրով ներգրավվելիք միջոցներն օգտագործվելու են Երեւանը բեռնաթափելու համար նախատեսված նոր ճանապարհ եւ տրանսպորտային հանգույցներ ստեղծելու համար: Պատգամավորը խոսել է նաեւ վարկային միջոցների արդյունավետ օգտագործումից եւ վերահսկողությունից:

Թեւան Պողոսյանը կարեւորել է խորհրդատվական ծառայությունների համար տեղական ռեսուրսի օգտագործումը՝ առաջարկելով նախատեսվող միջոցների հաշվին վերապատրաստել բուհական մասնագետներին, այլ ոչ թե եվրոպական երկրներից ներգրավվել բարձր աշխատավարձով մասնագետների:

Արամ Մանուկյանը մտահոգություն է հայտնել պետական պարտքի ավելացման եւ դրա մարումը գալիք սերունդներին թողնելու առնչությամբ:

Համաձայնագրի վերաբերյալ ելույթները կշարունակվեն փետրվարի 3-ի ԱԺ նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն հատկացվել է պատգամավորների հայտարարություններին:


02.02.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 2-ին ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով նախարարի այցը խորհրդարան, հույս է հայտնել, որ նման փոխայցելությունները մեծապես կնպաստեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խ...

02.02.2016
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 1...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am