National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.2.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29
 
01.02.2016
Մեկնարկել է ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքը
1 / 10

Փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո ազդարարվել է ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի բացումը, եւ խորհրդարանն սկսել է նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովին հրաժարականի դիմում է ներկայացրել, այնուհետեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն կրկնել է հրաժարականի դիմումը, որն Ազգային ժողովն ընդունել է: Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ «Մարդու իրավուքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ Մարդու իրավունքների նոր պաշտպան պետք է նշանակվի նախորդի լիազորությունների դադարեցման օրվանից մեկ ամսվա ընթացքում:

Այնուհետեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է անցյալ շաբաթ՝ հունվարի 26-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկված, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձեւերին: Ելույթին կարելի է ծանոթանալ www.parliament.am կայքէջի «Լուրեր» բաժնում::

Գարնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստում Ազգային ժողովը հաստատել է նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, քվեարկությամբ ընդունել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը առաջին ընթերցումից հետո՝ 24 ժամվա ընթացքում քննարկելու հատուկ կարգի մասին ԱԺ որոշման նախագիծը:

Նստաշրջանի առաջին նիստում, «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, ձեւավորվել է ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել է վերահաստատել նախկին նստաշրջանում գործող կարգը, ինչը հաստատվել է քվեարկությամբ: Հիշեցնենք, որ գործող կարգի համաձայն` հանձնաժողովը կազմված է 12 անդամից` ԱԺ ՀՀԿ խմբակցությունից` 6, ԲՀԿ խմբակցությունից` 2, իսկ մյուս 4 խմբակցություններից` մեկական ներկայացուցիչ:

ԱԺ պատգամավորներն անդրադարձել են նաեւ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կազմավորման հարցին: ԱԺ նախագահը խմբակցություններին հորդորել է ներկայացնել թեկնածուներ` ԱԺ ժամանակավոր հաշվիչ եւ Էթիկայի հանձնաժողովներում ընդգրկվելու համար:

ԱԺ պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրել է Հովհաննես Սահակյանի, Խոսրով Հարությունյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մելիքյանի, Վահրամ Մկրտչյանի, Գագիկ Մինասյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արծվիկ Մինասյանի, Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 31-ի ԱԺՈ-004-Ա որոշման մեջ լրացում կատարելու եւ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու կարգի մասին» որոշման նախագիծը:

Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ  նախագծով սահմանվում է, որ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն է իրավասու Ազգային ժողովին ներկայացնելու Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկություն, հաշվի առնելով, մասնավորապես` սահմանադրական փոփոխությունների, պետական մարմինների կազմավորման, ինչպես նաեւ՝ օրենսդրական ակտերի կատարելագործման գործընթացում նշված հանձնաժողովի կարեւոր դերը: Նախագծով սահմանվել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգն ու ժամկետները:

Հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի կանոնակարգը եւ Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքը պետք է համապատասխանեցվեն Սահմանադրությանը եւ ուժի մեջ մտնեն մինչեւ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը` առաջարկվում է սահմանել, որ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության սույն կարգը գործելու է մինչեւ Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը, որից հետո կգործի նշված սահմանադրական օրենքներով սահմանված կարգը:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը նշել է, որ հարցը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ մեր երկրում ՄԻՊ պաշտոնն ամենաթիրախայինն է եւ պետք է քայլեր ձեռնարկվեն, որ ՄԻՊ-ը լինի ոչ իշխանության եւ ոչ էլ ընդդիմության կամակատարը: «Մեզ լուրջ եւ պատասխանատու ընտրություն է սպասվում»,-հավելել է տիկին Զոհրաբյանը: Ռուբիկ Հակոբյանը երկրում ժողովրդավարության կայացման հարցում արժեւորել է ՄԻՊ-ի դերը եւ անդրադարձել ՄԻՊ-ի գործունեությանն ու նրա իրավական պաշտպանվածության խնդրին: Նա կարծում է, որ նախագիծն արհեստականորեն է ընդգրկվել օրակարգում: Թեւան Պողոսյանը որպես անցումային մոտեցում առաջարկում է, որ երկու հանձնաժողովները՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ իրականացնեն գործընթացը: Զարուհի Փոստաջյանն առաջարկում է իրավասու հանձնաժողով սահմանել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, սահմանել նաեւ, որ առնվազն ՄԻՊ երկու թեկնածու է լինելու առաջադրված: Տիկին Փոստանջյանի գնահատմամբ՝ անկախ պատգամավորները, ԱԺ հանձնաժողովների անդամները եւ խմբակցությունները եւս պետք է հնարավորություն ունենան թեկնածուներ առաջադրելու: Հեղինե Բիշարյանը ներկայացրել է իրենց առաջարկներն ու անդրադարձել նախորդ տարվա վերջին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած զեկույցին եւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականին: Նիկոլ Փաշինյանը խոսել է Մարդու իրավունքների նախորդ երեք պաշտպանների գործունեությունից ու անդրադարձել նրանց հրաժարականների պատճառներին:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահը, գնահատելով հնչած կարծիքները, հիշեցրել է գործընկերներին, որ նոր Սահմանադրությամբ լիազորված հանձնաժողովն է առաջադրում ՄԻՊ թեկնածուին: Ըստ նոր Սահմանադրության՝ ԱԺ 12 հանձնաժողովներից մեկը նոր լիազորություն է ստացել: «Սա մարդու իրավունքների ազատության եւ այլ հարցերի վերաբերյալ օրինագիծ չէ, սա կանոնակարգային խնդիր է եւ ընթացակարգ, այդ իսկ պատճառով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է լիներ»,- ասել է ԱԺ նախագահը: Նրա խոսքով՝ Սահմանադրության նորմը պետք է կիրառվի, իսկ առաջարկները պետք է օրենքների շրջանակում լինեն: Առանձին պատգամավորների կողմից թեկնածուների առաջադրմանը վերաբերող առաջարկի կապակցությամբ, պարոն Սահակյանը կարծիք է հայտնել, որ հնարավոր չէ, որ որեւէ խմբակցության ներկայացուցիչ առանց իր խմբակցությունում քննարկումների՝ թեկնածու առաջարկի: Նա անդրադարձել է նաեւ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պատճառի մասին խոսակցություններին՝ նշելով, որ դա նրա իրավունքն է:

Էդմոն Մարուքյանը, խոսելով է մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված ԱԺ որոշման նախագծի վերաբերյալ, կարեւորել է այլընտրանքային թեկնածուների առաջարդրումը: Պատգամավորը տեղեկացրել է, որ ՄԻՊ պաշտոնում ընտրվելու համար առաջադրելու է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Հովհաննես Մարգարյանն անդրադարձել է ՄԻՊ-ի թեկնածուների առաջադրման կարգին եւ ընտրությանը, կարեւորել օրենսդրորեն ՄԻՊ ընտրության անաչառության ապահովումը՝ արդյունքում անկախ մարմին ունենալու համար: Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ Հայաստանում ՄԻՊ-ի ընտրության հարցում պետք է շահագրգիռ լինեն բոլոր քաղաքական ուժերը, քանի որ երկրի զարգացմանն անհրաժեշտ են որակյալ կադրեր, այլ ոչ թե լոկալ շահերի հանձնարարականներ կատարող անձինք: Էլինար Վարդանյանը խոսել է ՄԻՊ ինստիտուտի օրենսդրությունից, ներկայացրել իր իրավական դիտարկումները նախագծի վերաբերյալ: Արծվիկ Մինասյանը, որպես նախագծի համահեղինակ, առաջարկել է, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարողանա հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել պաշտպանի մեկ թեկնածու, ինչը հնարավորություն կընձեռի առավել մրցակցային դարձնել ընտրությունը:

ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Կարեւորելով քննարկվող նախագիծը՝ պատգամավորն առաջարկել է հանձնաժողովում ներկայացվող թեկնածություններն ուսումնասիրելուց հետո դրանք քննարկել լիագումար նիստում, ապա կազմակերպել թեկնածուների փակ եւ գաղտնի քվեարկություն՝ իրականացնելով ՄԻՊ-ի արդար, ազատ եւ անաչառ ընտրություն:

Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականին, ապա կարծիք հայտնել, որ ՄԻՊ-ի թեկնածուների առաջադրումն իրականացնելու իրավունքը պետք է վերապահել ոչ թե պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, այլ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին: Նշվել է, որ ՀԱԿ-ը մերժում է նախագիծը եւ կարծում է, որ որպես իրավասու հանձնաժողով պետք է նշանակվի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:

ԲՀԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա կարեւորել է քաղաքական ուժերի կողմից թեկնածուների առաջադրումը: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ սա ՀՀ նոր Սահմանադրությամբ ՄԻՊ-ի առաջին ընտրությունն է, ուստի ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է անտեսել անձնական հավակնությունները:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նախ անդրադարձել է քննադատական ելույթներին, նույնպես խոսել նախկին Պաշտպանի հրաժարականից: Ըստ խմբակցության ղեկավարի՝ քանի որ սահմանադրական բարեփոխումների գործընթացն իրականացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ուստի ՀՀԿ խմբակցությունը անհրաժեշտ է համարում, որպեսզի այդ գործընթացը շարունակվի նույն հանձնաժողովում: Խմբակցության ղեկավարը հորդորել է առաջարկները քննարկել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ նշել, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին: 

Եզրափակիչ ելույթում Հովհաննես Սահակյանն անդրադարձել է կառուցողական եւ նախագծին վերաբերող ելույթներին: Հիմնական զեկուցողը խոսել է լիագումար նիստերի ընթացքում մեկ կամ երկու թեկնածուների վերաբերյալ քննարկում կազմակերպելու հարցից:

Փետրվարի 2-ին խորհրդարանը կշարունակի ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքը:


01.02.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը «Ժողովուրդ» թերթի լույսընծայման 5-ամյակի առթիվ
Շնորհավորական ուղերձն ընթերցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Հրայր Զորյանը:Ուղերձում ասված էր.«Շնորհավորում եմ «Ժողովուրդ» թերթի աշխատակազմին եւ ընթերցողներին՝ պարբերականի լույսընծայման 5-ամյակի առթիվ: Այն սրընթաց մուտքը, որով «Ժողովուրդն» անդամագրվեց ժամանակակից հայ մամուլի ընտանիքին...

01.02.2016
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել ձմեռային նստաշրջանի աշխատանքի վերաբերյալ
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Նաիրա Կարապետյանը եւ Վահան Բաբայանը փետրվարի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել հունվարի 24-30-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...

01.02.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը Ազգային ժողովի նիստում
Հարգելի գործընկերներ, անցյալ շաբաթ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձեւ, որոնք յուրատեսակ փորձաքար դարձան եվրոպական այդ կառույցի համար: Ըստ էության, իրականությունը խեղաթյուրող, ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցային գործընթա...

01.02.2016
Մամուլի ասուլիսի հրավեր
Փետրվարի 1-ին՝ ժամը 13:30-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am