Տպել
31.01.2016
Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.

«Սրտի խոր ցավով տեղեկացա հայտնի պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչիկ Սիմոնյանի մահվան մասին:

Նա գիտության մշակ էր այդ բառի ամենաբարձր իմաստով: Նշանակալից է Հրաչիկ Սիմոնյանի ներդրումը հայրենական պատմագիտության մեջ եւ հատկապես հայագիտական հետազոտությունների ոլորտում:

Վաստակաշատ գիտնականի եւ հայրենասեր մտավորականի մահը մեծ կորուստ է մեր ողջ ժողովրդի համար:

Անկեղծորեն ցավակցում եմ Հրաչիկ Սիմոնյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»: