Տպել
29.01.2016
Մեկնարկում է ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանը
1 / 4

Հունվարի 29-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են  ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 164 հարց եւ 41 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 133 հարց, 40 միջազգային պայմանագիր:

ՀՀ  ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կքվեարկվեն ԱԺ փետրվարի 1-ի նիստում:


29.01.2016
ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հավատարմագրերը կարող են ստանալ փետրվարի 1-ից
ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ փետրվարի 1-4-ը՝ ժամը 10:00-12:00-ը, Ազգային ժողովի ընդունարանում (Բաղրամյան մուտք): Լրացուցիչ հարցերի համար զանգահարել (011) 513-210: ...

29.01.2016
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Հունվարի 29-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 29-ին Հովհաննես Սահակյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախ...

29.01.2016
Գալուստ Սահակյանը շնորհավորել է Գեղամ Գրիգորյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Գրիգորյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ունենալով հրաշալի ձայնային տվյալներ եւ հիանալի տիրապետելով կատարողական մշակույթին ու բեմական արվեստին` տասնամյակներ շարունակ Դուք փայլուն կերպով ներկայացնում ու հանրայնացնում եք թե՛ հայ...