Տպել
29.01.2016
Գալուստ Սահակյանը շնորհավորել է Գեղամ Գրիգորյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Գրիգորյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Ունենալով հրաշալի ձայնային տվյալներ եւ հիանալի տիրապետելով կատարողական մշակույթին ու բեմական արվեստին` տասնամյակներ շարունակ Դուք փայլուն կերպով ներկայացնում ու հանրայնացնում եք թե՛ հայկական, թե՛ համաշխարհային օպերային երաժշտությունը: Աշխարհի խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում հնչած Ձեր` 20-րդ դարի լավագույն տենորներից մեկի ձայնը, հարուստ երգացանկն ու տպավորիչ դերերգերը հանդիսատեսի համար նորովի են բացահայտել հայտնի ստեղծագործությունները` Ձեզ իրավամբ արժանացնելով համաշխարհային ճանաչման եւ օպերային արվեստը գնահատողների անկեղծ հիացմունքին:

Այսօր էլ շարունակվում է Ձեր անմնացորդ նվիրումն արվեստին ու երաժշտությանը, եւ Ձեր ղեկավարությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հաջողությամբ ու ոգեւորությամբ արվեստասերներին է ներկայացնում համաշխարհային մշակույթի գանձարանը:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, լավատեսություն եւ ստեղծագործական շարունակական վերելք»:



29.01.2016
ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հավատարմագրերը կարող են ստանալ փետրվարի 1-ից
ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ փետրվարի 1-4-ը՝ ժամը 10:00-12:00-ը, Ազգային ժողովի ընդունարանում (Բաղրամյան մուտք): Լրացուցիչ հարցերի համար զանգահարել (011) 513-210: ...

29.01.2016
Մեկնարկում է ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանը
Հունվարի 29-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են  ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի ...

29.01.2016
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Հունվարի 29-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 29-ին Հովհաննես Սահակյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախ...