Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2016 թվականի նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունվարի 23-30-ը Ստրասբուրգ են (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղվել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Կարապետյանը, Թեւան Պողոսյանը, Վահան Բաբայանը, Մհեր Շահգելդյանը, Սամվել Ֆարմանյանը: