Տպել
02.12.2015
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Սերո Խանզադյանի 100- ամյակին նվիրված միջոցառմանը
1 / 5

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Երեւանի Սերո Խանզադյանի անվան համար 184 ավագ դպրոց:

Օրենսդիր մարմնի ղեկավարը ներկա է գտնվել մեծանուն արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որին մասնակցել են նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը եւ համայնքի ավագ դպրոցների տնօրենները:

Մեծանուն արձակագրին նվիրված միջոցառման ընթացքում աշակերտները հանդես են եկել ասմունքով, երաժշտական կատարումներով եւ փոքրիկ բեմադրություններով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, արժեւորելով Սերո Խանզադյանի գործունեությունն ու գրական ժառանգությունը՝ նշել է, որ Սերո Խանզադյանի խոսքն ազդեցիկ է, տեղին, հզոր, ներդաշնակ ու հարազատ ժողովրդին: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ Սերո Խանզադյանն իր ստեղծագործություններում հայ ազգի ապրելու, գոյատեւելու եւ պայքարելու կամքն է ներկայացրել:

Խորհրդարանի ղեկավարը հորդորել է աշակերտներին ընդօրինակել մեծերին եւ նշել, որ ազգը տալիս է անհատներ, ովքեր մնում են դարեդար:


02.12.2015
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Դեկտեմբերի 2-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նա...

02.12.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Յան Համաչեկին եւ պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Չեխիայի բարեկամական հարաբերութ...