Տպել
27.11.2015
ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը պարգեւատրվել է «Ակադեմիական արմավենի» շքանշանով
1 / 5

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում նոյեմբերի 26-ին ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանին ֆրանսիական մշակույթի տարածման գործում եւ ազգային կրթության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Ֆրանսիայի վարչապետի հրամանագրով շնորհվել է «Ակադեմիական արմավենի» շքանշանի ասպետի կոչում: Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ պատգամավորներ:

Շքանշանը հանձնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նա իր երախտագիտությունն է հայտնել պարոն Մնացականյանին` հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման, մասնավորապես՝ կրթության բնագավառում ծավալած նպաստավոր գործունեության համար:

ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային բարձր պարգեւի համար եւ հավելել, որ այն պարտավորեցնում է այսուհետ եւս նպաստելու հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:

Նշենք, որ շքանշանը հիմնադրվել է 1808 թ. Նապոլեոն Բոնապարտի կողմից:


27.11.2015
Տեղի է ունեցել ԱԺ Երիտասարդական խորհրդարանի նիստը
Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը, որին ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը:Օրակարգը հաստատելուց հետո երիտասարդ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են Կարեն...

27.11.2015
«Թուրքիան 100 տարում չի փոխվել». Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սերգեյ Նարիշկինի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 26-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Էդուարդ Շարմազանովը մտահոգություն է հայտնել Թուր...

27.11.2015
Տեղեկատվություն
Նոյեմբերի 27-ին` ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը: ...