Տպել
21.11.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի շրջանակներում կազմակերպվող դեղագործության հիմնախնդիրներին նվիրված կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 23-25-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանը եւ Նաիրա Կարապետյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 22-25-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանը եւ Վահան Բաբայանը:

Հարավային Աֆրիկայի խորհրդարանի, Միջխորհրդարանական միության եւ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից կազմակերպվող համագումարի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 24-29-ը Քեյփ Թաուն (Հարավաֆրիկյան Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Տաճատ Վարդապետյանը: