National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.11.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
24.11.2015
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 10

Նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները:

Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ գնալով մեծանում են գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը, սակայն վիճակագրական ծառայության տվյալներով դրանց ցուցանիշները բարելավվում են:

Մհեր Շահգելդյանը ՀՀ ազգային վիճակագրության ծառայության պետին առաջարկել է ուշադրություն դարձնել կիրառվող մեթոդաբանությանը: Ըստ պատգամավորի, արեւմտյան երկրներում կիրառվող մեթոդաբանության կիրառումը մեր երկրում արդյունավետ չէ:

Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ վիճակագրական ծառայության ներկայացրած թվերն իրականության հետ չեն առնչվում: Պատգամավորն անդրադարձել է երկրի համախառն ներքին արդյունքին եւ գյուղատնտեսության ոլորտի վիճակագրությանը:

Հեղինե Բիշարյանի խոսքով՝ այն թվերը, որոնք ներկայացրել է վիճակագրական ծառայությունը, իրականությանը չեն համապատասխանում. դրանք տարբերվում են իրականությունից եւ մտահոգիչ են:

Թեւան Պողոսյանն անդրադարձել է վիճակագրական ծառայության աշխատանքներին՝ նշելով, որ պետք է աշխատանքներ իրականացնել՝ բարձրացնելու հասարակության վստահությունը կառույցի հանդեպ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին: Անդրադառնալով մեթոդաբանության հարցին՝ Ստեփան Մնացականյանը նշել է, որ միջազգային վիճակագրական մեթոդաբանությունն օգտագործելով՝ պետք է առաջ գնալ: Այլ կերպ, ըստ նրա, հնարավոր չէ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ նախագահի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջեւ «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 25 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ Հայաստանի գյուղական տարածքներում աղքատության նվազեցման համար: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 5 տարի, տոկոսադրույքը՝ տարեկան 2.7 տոկոս:

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը հեղինակի՝ ՀՀ կառավարության համաձայնությամբ՝ հետաձգվել է:

ԱԺ նախագահը նշել է, որ հետաձգման պատճառը փաթեթում որոշակի խնդիրների առկայությունն է, որոնք անհրաժեշտ է մեկ անգամ եւս քննարկել:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են արտահերթ նիստում քննարկված օրենքների նախագծերը եւ վավերացրել միջազգային պայմանագրերը:

Սպառելով օրակարգը? խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


24.11.2015
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Փարաքար համայնքի բնակիչների հետ
ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 24-ին այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տուն` համայնքի բնակիչների հետ հանդիպման: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը եւ Առաքել Մովսիսյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Արցախյան հերոսամարտի զոհերի հի...

24.11.2015
Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ
«Խորապես վշտացած եմ ժողովրդական արտիստուհի, տաղանդավոր դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ: Վարդուհի Վարդերեսյանի կյանքն իսկական նվիրում էր մշակույթին, մասնավորապես թատրոնին ու կինոյին, որտեղ խաղացած բազում անկրկնելի դերերով ու կերպարների ինքնատիպ մարմնավորումով նա զարգացրեց հայկա...

24.11.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի եւ 43-րդ լիագումար նիստերի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 8-րդ լիագումար նիստերի, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ին առընթեր փորձագիտախորհրդատվական եւ տեղեկատվական-վերլուծական, իրավական կենտրո...

24.11.2015
Գալուստ Սահակյանը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի եւ 43-րդ լիագումար նիստերի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 8-րդ լիագումար նիստերի, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ին առընթեր փորձագիտախորհրդատվական եւ տեղեկատվական-վերլուծական, իրավական կենտրո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am