Տպել
24.11.2015
Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ
1 / 1

«Խորապես վշտացած եմ ժողովրդական արտիստուհի, տաղանդավոր դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ:

Վարդուհի Վարդերեսյանի կյանքն իսկական նվիրում էր մշակույթին, մասնավորապես թատրոնին ու կինոյին, որտեղ խաղացած բազում անկրկնելի դերերով ու կերպարների ինքնատիպ մարմնավորումով նա զարգացրեց հայկական դերասանական արվեստի լավագույն ավանդույթները:

Նա լուսավոր անհատականություն էր թե կյանքում, թե բեմում. այդպիսին էլ կմնա իրեն ճանաչողների հիշողության մեջ:

Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եմ Վարդուհի Վարդերեսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու նրա արվեստի մեծաթիվ երկրպագուներին՝ կիսելով բոլորի վիշտը»,- ասված է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձում:


24.11.2015
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Փարաքար համայնքի բնակիչների հետ
ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 24-ին այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տուն` համայնքի բնակիչների հետ հանդիպման: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը եւ Առաքել Մովսիսյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Արցախյան հերոսամարտի զոհերի հի...

24.11.2015
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայութ...

24.11.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի եւ 43-րդ լիագումար նիստերի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 8-րդ լիագումար նիստերի, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ին առընթեր փորձագիտախորհրդատվական եւ տեղեկատվական-վերլուծական, իրավական կենտրո...

24.11.2015
Գալուստ Սահակյանը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի եւ 43-րդ լիագումար նիստերի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 8-րդ լիագումար նիստերի, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ին առընթեր փորձագիտախորհրդատվական եւ տեղեկատվական-վերլուծական, իրավական կենտրո...