Տպել
20.11.2015
Գալուստ Սահակյանը պարգեւատրել է տիկնիկային թատրոնի աշխատակիցներին
1 / 10

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 20-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի 80-ամյակի կապակցությամբ պարգեւատրել է թատրոնի մի խումբ աշխատակիցների:

Լուսինե Խաչատրյանը, Սամսոն Մովսեսյանը, Աղասի Մելքոնյանը եւ Կարեն Խաչատրյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով, իսկ Իննա Հախնազարյանը, Լիանա Նիկողոսյանը եւ Լիանա Արեստակյանը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերով:

Գալուստ Սահակյանը, շնորհավորելով պարգեւատրվածներին, նշել է, որ թատրոնն է ազգի մշակութային զարգացածության գրավականը, իսկ տիկնիկային թատրոնը մեր մանուկների, մեր արժեհամակարգի ձեւավորման դպրոցն է: Ըստ ԱԺ նախագահի՝ տիկնիկային թատրոնում են Հովհաննես Թումանյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ղազարոս Աղայանի եւ այլոց հավերժական ստեղծագործություններն անմահանում՝ հասանելի դառնալով մանուկներին:

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխատակազմի անունից եւ Գալուստ Սահակյանին նվիրել Հովհաննես Թումանյանի անունը կրող թատրոնի խորհրդանիշը՝ Անհաղթ աքլորի արձանիկը:


20.11.2015
Խորհրդարանական լսումներ տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրների վերաբերյալ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու «Տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրները» թեման: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության եւ ոլորտի պատասխանատու կազմակերպություններ...

20.11.2015
ԱԺ նախագահը ներկա է գտնվել «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 20-ին ներկա է գտնվել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ավանդաբար անցկացվող «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով ներկաներին, կարեւորել է երիտասարդության դերը կրթական մակարդակի բարձրացման, հա...

20.11.2015
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով: ...

20.11.2015
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրները» թեմայով: ...