ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 19-ին Ազգային Ժողով էին այցելել Հայաստանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների ուսուցիչներն ու աշակերտները: Խորհրդարանական բաց դասը վարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հանդիպումից առաջ հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել 2016 թվականի պետական բյուջեի նախագծի ընդունման գործընթացին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, ազատ շփում ստեղծելու համար առաջարկել է հանդիպումն անցկացնել հարցուպատասխանի ձեւաչափով: Դպրոցականները խորհրդարանի ղեկավարին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են արտագաղթին, ճանապարհաշինությանը, համայնքների խնդիրներին եւ սոցիալ-տնտեսական հարցերին:
Այցի ավարտին աշակերտներն ու մանկավարժները լուսանկարվել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Խորհրդարանն ավարտել է «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը
Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական քառօրյա նիստում քննարկել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նիստի մեկնարկին երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Ելույթին կարելի է ծանոթանալ ԱԺ կ...
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ին` ժամը 11.00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ նոյեմբերի 19-ին տեղի ունեցած նիստում քննարկել է 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագր...
Պարգեւատրում Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 19-ին Թարգմանչաց տոնի եւ Լոռու մարզի «Մաշտոց» կրթամշակութային հասարակական կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ հիմնադիր նախագահ Գագիկ Աթաբեկյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով: Շնորհավորելով Գագիկ Աթաբեկյանին՝ ԱԺ նախագահը...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Միջերկրական ծովի եւ Մերձավոր Արեւելքի հատուկ խմբի եւ Անդրատլանտյան տնտեսական հարաբերությունների հարցերի ենթահանձնաժողովի համատեղ սեմինարի աշխատանքներին մասնակցելու համար 2015 թ. նոյեմբերի 25-28-ը Ֆլորենցիա (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվի ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվի...
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, նախքան իմ ելույթի բովանդակային մասին անցնելը, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին ու պատգամավորներին՝ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի՝ շահագրգիռ եւ արդյունավետ քննարկումների համար: Առանձնակի շնորհակալ...
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետն իրականացնու...