Տպել
19.11.2015
Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ`

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ

Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետն իրականացնում է Բյուջետային գրասենյակի փորձագետների աշխատանքի անմիջական համակարգումը, կազմակերպումը եւ վերահսկումը (աշխատանքի կազմակերպում, մեթոդական աջակցություն եւ անհրաժեշտության դեպքում փորձագետների աշխատանքային պարտականությունների վերաբաշխում), ինչպես նաեւ իրականացնում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Բյուջետային գրասենյակի գործառույթներից բխող լիազորություններ եւ պաշտոնի նկարագրով սահմանված այլ լիազորություններ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

* բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հանրային ֆինանսների կամ հաշվապահական հաշվառման կամ հանրային կառավարման ոլորտներում.

* 7 (յոթ) եւ ավելի տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման մարմիններում եւ (կամ) միջազգային կազմակերպություններում` հանրային ֆինանսների կառավարման, հաշվապահության, աուդիտի կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում, որից առնվազն 5 (հինգ) տարին պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների բյուջեների նախագծման, կատարման կամ վերահսկողության ոլորտում.

* ծրագրային բյուջետավորման իմացություն.

* առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում.

* իր լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի իմացություն.

* ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

* համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ.

* անհրաժեշտ կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետ (թվով չորս).

2.1. Փորձագետ 1 - գործառութային ոլորտներն են մակրոտնտեսական շրջանակը, պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը (ընդհանուր), ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները, արտաբյուջետային միջոցները, պետական բյուջեի դեֆիցիտը, պետական պարտքը, առցանց դիտարկումը եւ իր պաշտոնի նկարագրով սահմանված այլ ոլորտներ եւ գործառույթներ:

2.2. Փորձագետ 2 - գործառութային ոլորտներն են պետական կառավարումը եւ տեղական ինքնակառավարումը, պաշտպանությունը, հասարակական կարգը, դատական գործունեությունը, պետական բյուջեի պահուստային ֆոնդը, դասընթացների կազմակերպումը, գործավարությունը եւ իր պաշտոնի նկարագրով սահմանված այլ ոլորտներ եւ գործառույթներ:

2.3. Փորձագետ 3 - գործառութային ոլորտներն են տնտեսական հարաբերությունները, շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ բնակարանային շինարարությունն ու կոմունալ ծառայությունները եւ իր պաշտոնի նկարագրով սահմանված այլ ոլորտներ եւ գործառույթներ :

2.4. Փորձագետ 4- գործառութային ոլորտներն են առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, կրթություն, հանգիստ, մշակույթ, կրոն եւ իր պաշտոնի նկարագրով սահմանված այլ ոլորտներ եւ գործառույթներ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

* բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հանրային ֆինանսների կամ հաշվապահական հաշվառման կամ հանրային կառավարման ոլորտներում.

* 5 (հինգ) եւ ավելի տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման մարմիններում եւ (կամ) միջազգային կազմակերպություններում` հանրային ֆինանսների կառավարման, հաշվապահության, աուդիտի կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում, որից առնվազն 3 (երեք) տարին պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների բյուջեների նախագծման, կատարման կամ վերահսկողության ոլորտում.

* ծրագրային բյուջետավորման իմացություն.

* առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում.

* իր լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի իմացություն.

* ծառայողական պարտականություների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

* համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ:

* * *

Մրցույթներին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

* տվյալ պաշտոնի նկարագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

* արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

* մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

* * *

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 3 դեկտեմբերի 2015թ.:

Մրցույթները կկայանան 2015թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Բյուջետային գրասենյակի գործառույթները սահմանված են ,Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով, իսկ համակարգող փորձագետի եւ փորձագետների գործառույթները? համապատասխան պաշտոնի նկարագրով:

Մրցույթներին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (հեռ. 011 513-460):


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...