Տպել
16.11.2015
Բաց դաս խորհրդարանում
1 / 4

Նոյեմբերի 16-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի Բենիամին Ժամկոչյանի անվան համար 119 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Հանդիպումից առաջ հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, ներկա են եղել նիստերի դահլիճում ընթացող քննարկմանը եւ ծանոթացել պետական բյուջեի ընդունման գործընթացին:

Տիկին Նաղդալյանը ողջունել է հյուրերի այցը օրենսդիր մարմին: Նա իր խոսքում անդրադարձել է օրեր առաջ Ֆրանսիայի Հանրապետությունում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողություններին: Նա նշել է, որ հայ ազգն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել բարեկամ ֆրանսիացիներին:

Հանդիպման ընթացքում փոխնախագահը ներկայացրել է նաեւ ՀՀ օրենսդիր մարմնի գործունեությունը եւ լիազորությունները:

Անդրադարձ կատարելով սահմանադրական բարեփոխումների գործընթացին` Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է նախագծի ընձեռած հնարավորությունները:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է երիտասարդության մասնակցությունը պետության հասարակական եւ քաղաքական կյանքում: Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է ունենալ գիտելիքի մեծ պաշար եւ մարդկային բարձր որակներ:

Ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են հղել ԱԺ փոխնախագահին:

Այցի ավարտին աշակերտներն Ազգային ժողովի նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:


16.11.2015
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան
Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են նոյեմբերի 13-ին Փարիզում, իսկ ավելի վաղ` Բեյրութում տեղի ունեցած արյունոտ ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների հիշատակը: «...

16.11.2015
Քննարկվել են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային առնչվող հարցեր
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Երեւանի ավագ դպրոցների զինվորական ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ հանձնաժողովի անդամներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Թեւան Պողոսյանը: Կորյուն Նահապետյանը նշ...